12/12/2019 15:19
Օրենսդիրը քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը
Խորհրդարանն այսօր քննարկում է Վերականգնման վարկերի բանկից 40 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:
Վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, մասնավորապես, ասաց.
«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին։ Վարկի տոկոսադրույքը` Euro LIBOR+0.95»: