12/12/2019 10:12
«Փաստ». Իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը, չնայած ժամանակին՝ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բավականին լուրջ քննադատում էր այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ քայլով «գյուղերը տանում ենք ամայացման ու մահացման»։
Թերթին տեղեկություններ են հասել, որ այս գործընթացին նոր թափ հաղորդելը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս փոքր համայնքներում գործող իշխանություններն անմիջական ազդեցություն քիչ ունեն. հիմնական կադրերը նախկին համակարգի ներկայացուցիչներ են։ «Ավելին, իշխանության ներկայացուցիչներից մեկն իր հարցազրույցներից մեկում փաստել է, որ հարցի լուծման համար համայնքների միավորումն այլընտրանք չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: