12/12/2019 15:06
Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակցի՝ ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության համար, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:
«Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 16 մարդ, բոլորն էլ՝ վարչական իրավախախտման համար», - լրագրողներին հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ձերբակալվածների շարքում է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները հինգշաբթի առավոտից որոշել են բողոքել գերագույն դատավորների ընտրության շուրջ քվեարկության գործընթացի դեմ, որը շուտով պետք է սկսվի խորհրդարանում: