12/12/2019 13:42
ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի. փոխնախարար
Հայաստանի ու ՎԶՄԲ-ի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
«Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է։ Վարկի տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա EURՕ LIBOR + ֆիքսված սպրեդ», - ասաց փոխնախարարը։