12/12/2019 17:20
Թուրքիայում հարյուրից ավելի աշակերտուհի հանրակացարանում գազից թունավորել է
Թուրքիայի կենտրոնում գտնվող Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի աշակերտուհի գազից թունավորվել է, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում են նահանգապետի աշխատակազմից:
«Առավոտյան ժամը 5.40-ին Օմեր Դերինդեր քաղաքի կանացի ուսումնարանի հանրակացարանում գազի արտահոսքից ավելի քան 100 աշակերտուհի է թունավորվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դպրոցականներին հիվանդանոց են ուղարկել, նրանցից 20-ը ստանում է բժշկական օգնություն, հինգը` վերակենդանացման բաժանմունքում է: