12/12/2019 15:24
ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Ինչպես հարցը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506 միլիոն եվրո գումարի չափով:
Նրա խոսքով՝ գումարները հիմնականում ուղղվելու են ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացմանը։