12/12/2019 14:59
Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին. Գևորգ Գորգիսյան
Այո՛, ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տեխնիկական կրթություն և լավ տրամաբանություն։ Հարց եմ հնչեցնում՝ օրինակ՝ 1+1 ի՞նչ է անում, ինձ ասում են դրսում լավ եղանակ է, նորից եմ հարցնում՝ 1+1 ինչ է անում, ասում են՝ տանձ, ես սպասում եմ 1+1-ի պատասխանին, վարկեր ներգրավելու նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքով՝ ունենք վարչապետ, որը տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել, դեմ է խոսել։
«Եվ հիմա եկել է այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ու ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ: Իմ բոլոր հարցերը ուղղված են հասկանալու՝ ինչո՞ւ են մեզ պետք այդ գումարները», - ասաց պատգամավորը: