12/12/2019 19:37
Թրամփն ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում հակասեմականության աճին դիմակայելու մասին հրամանագիր։ Վավերացման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ըստ նախագահի հրամանագրի՝ համաձայն 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքի, հակասեմականությունը խտրականություն է ցեղական, մաշկի գույնի կամ ազգության հատկանիշներով»,- նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։
Թրամփը հանձնարարել է նախարարություններին և գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել այդ եր7ույթի դեմ պայքարի համար։
Տվյալ գործողությունը «հաստատում է նախագահի և նրա վարչակազմի վճռականությունը՝ պայքարել հակասեմականության բոլոր դրսևորումների դեմ», հավելել են մամուլի ծառայությունից։