12/12/2019 15:43
Պուտինը հրաժեշտ է տվել Լուժկովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում:
Պուտինը նստել է նրա այրու՝ Ելենա Բատուրինայի կողքին և ցավակցություն հայտնել:
Լուժկովի մահվան մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 10-ին, տեղեկությունը հաստատել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Մոսկվայի նախկին քաղաքապետի հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը: