12/12/2019 16:48
Վրաստանում ընդդիմությունը խափանել է խորհրդարանի նիստը՝ դահլիճում լցնելով անհայտ ծագմամբ հեղուկ
Վրաստանի «Եվրոպական Վրաստան - շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին խորհրդարանի նիստերի դահլիճում անհայտ ծագման հեղուկ է լցրել, որի հետևանքով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել է: Այս մասին ասել է խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Վոլսկին IMEDI- ին տված հարցազրույցում:
«Նրանք (ընդդիմությունը) որոշել է ակցիա անցկացնել: Իրմա Նադիրաշվիլին ներս է մտել, հատուկ հոտով ինչ-որ բան լցրել և հեռացել: Այժմ նրանք ուզում են ասել, որ հայտարարվում է խորհրդարանի տարհանում: Ոչ մի տարհանում: Մենք շենքը շարունակում ենք օդափոխել և կշարունակենք նիստը», - ասել է Վոլսկին՝ առանց նշելու, թե երբ է խորհրդարանը կվերսկսի աշխատանքը: