12/12/2019 16:10
Առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:
Հարցը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարծիք հայտնեց, որ այս նախագիծը բավական սպասված է:
«Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում արդեն իսկ հաջողության ունեցած մեր այն քաղաքացիներին, որոնք տարկետում տալու կարգի շրջանակում չեն», - ասաց Բալայանը: