12/12/2019 19:10
Պետդուման օրենք է ընդունել՝ օդանավակայաններին ծխարանները վերադարձնելու մասին
ՌԴ Պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է մի նախագիծ, որը թույլ է տալիս ծխելու տարածքները վերադարձնել օդանավակայաններին, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ օրինագծի հեղինակների՝ դա թույլ կտա մաքուր օդ վերադարձնել օդանավակայաններ, քանի որ այժմ, ծխելու համար հատուկ տեղերի բացակայության պատճառով, ուղևորները ծխում են զուգարաններում:
Սահմանվում է, որ օդանավակայաններում ծխելու սենյակների պատերը պետք է լինեն անթափանց: