12/12/2019 16:27
Ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ. դուք ինքնահաստատված չեք. պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չորս ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Հարգելի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, Ձեզ կասեմ հետևալ չորս բանը.
-եթե Դուք կարծում եք, որ Ազգային ժողովը կամ խորհրդարանական ուժերը Ձեր մտքերի դակողներն են կամ ծափահարողը, ապա մոլորված եք:
-եթե կարծում եք, որ Ձեր կողմից առաջարկվող թափթփված օրինագծերի համար պետք է Ձեզ շնորհակալություն հայտնենք, քանզի ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ, ապա դուք ինքնահաստատված չեք:
-եթե դուք ունեք այդքան հեղինակություն Լուսավոր Հայաստանի ընտրողներին ուղղորդելու համար, ապա դա արեք նայելով տեսախցիկներին, այլ ոչ թե գլուխը կախ և աչքերը փախցնելով:
-առհասարակ հարգեք օրենսդիր մարմինը, որովհետև այն ընտրված է հինգ տարով, իսկ Դուք որպես նախարար կարող եք այսօր լինել այդ պաշտոնին, իսկ վաղը` չլինել:
Հաջողություն և ողջամտություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է պատգամավորը։