12/12/2019 20:15
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 859 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 311 մարդ (93 կին, 158 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 548 մարդ (164 կին, 279 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: