12/12/2019 15:51
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթն արժանացավ հավանության
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։
Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: