13/12/2019 16:51
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն դեկտեմբերի 16-ին մանրամասներ կներկայացնի հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ «Զվարթնոց»-ի ժամանման սրահում տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։
Ասուլիսին Wizz Air ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին մանրամասներ կներկայացնի ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։