13/12/2019 11:00
Ժամանակակից աշխարհում դու դատապարտված ես տեղեկացված լինելու. Վիկտոր Սողոմոնյան
Եթե նախկինում մենք էինք որոշում՝ երբ շփվել մեդիայի հետ, ապա այժմ ապրում ենք մեդիայի կյանքով։ Այսօր ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել, որ կարող ես տեղեկություններ չստանալ հեռախոսներով, ծանուցումների միջոցով։ Այսօր դու դատապարտված ես տեղեկացված լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա միաժամանակ նշեց, որ այսօր Լազարևյան ակումբի երրորդ նիստի ընթացքում քննարկման առարկա են դառնալու այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռուսական լրատվամիջոցների հսկայական ազդեցությունը հայկական լրատվական-հասարակական դիսկուրսի վրա և հայկական ԶԼՄ-ների դերը ռուսական քաղաքագիտական շրջանակներում։