13/12/2019 11:06
Ենթադրում եմ, որ նոր վիրահատություն է եղել, բայց պետք է տեղեկանամ. Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ)
Մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առողջական լուրջ խնդիրներ չկան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Օրերի հարց է, կազդուրվելու է և հիվանդանոցից գնա։ Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել. պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է տեղեկանամ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել», - ասաց նա։
Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրեց, որ ելնելով Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակից՝ ինքն իրավունք չունի կապ հաստատել վերջինիս հետ, հետևաբար տեղեկությունները մի փոքր ուշացած են տեղ հասնում, ինքը նորությունների տիրապետում է հարազատների և փաստաբանների միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժզննում է անցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: