13/12/2019 12:08
ԱԺ-ն ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն` 105 կողմ ձայնով:
Ավելի վաղ ԱԺ-ում նախագիծը ներկայացրած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ
այն բավական սպասված է:
«Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ», - նշել էր փոխնախարարը։