13/12/2019 11:29
Վարչապետի խոսնակը նկատողություն արեց Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին (Տեսանյութ)
Երևանում անցկացվում է հայ-ռուսական Լազարևյան ակումբի 3-րդ նիստը՝ «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց» խորագրով։
Աշխատանքային լեզուն ռուսերենն է, ինչը դուր չեկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։
Նա ասաց, որ ցանկանում է իր խոսքը սկսել հայերենով։ Վարչապետի խոսնակը կոչ արեց հաջորդ անգամ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին ապահովել համաժամանակյա թարգմանություն։ Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը ելույթը շարունակեց ռուսերենով։