13/12/2019 12:32
Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան
Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել, ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Խորհրդարանի մեկ տարին լրացել է, և կարծում եմ՝ բոլորս զգում ենք, թե ինչ պատասխանատվություն կա մեր ուսերի վրա: Ուզում եմ ասել՝ որևէ քննադատության, որևէ կռիվ-ղալմաղալի, խորհրդարանական էմոցիոնալ բանավեճերի մեջ պետք չէ փնտրել անձնական բաներ։ Պետք է տեսնել միայն պետական շահին միտված փնտրտուք», - ասաց նա՝ շնորհավորելով նաև զինծառայողների և հրամանատարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ միանում է այդ ելույթին՝ միաժամանակ հավելելով, որ սա այս տարվա վերջին նիստը չէ, և դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:
Նիստի օրակարգն է՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում):