13/12/2019 11:17
Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որ այդ գործը չքննեն. Սողոմոնյան (Տեսանյութ)
Քանի որ այս գործի վերաբերյալ այլևս բացահայտելու բան չկա և մարդ չի մնացել, որ չհասկանա՝ սա բացաձակ ապօրինի կալանավորում է, դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որ այդ գործը չքննեն, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին։
«Քննելիս կամ պետք է ընկնես հսկայական ճնշումների տակ և կայացնես ապօրինի որոշում, կամ չքննես», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն օրերս բավարարել էր Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։