13/12/2019 13:57
Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հասարակության 63 տոկոսը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ
Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute IRI) Հայաստանի բնակիչների շրջանում անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Հրապարակված զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունի հանրային բարձր վստահություն։
Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հարցվածների 63 տոկոսը։