13/12/2019 10:25
Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան (Տեսանյութ)
Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար, նման գրառում է կատարել Facebook-յան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության երեկվա նիստի ժամանակ Նար-Դոսի ստեղծագործությունը Թումանյանին վերագրելու միջադեպին:
«Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա», - գրել է նա: