14/12/2019 13:29
Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք. խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Ահա այսպիսի նամակ է հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։
Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի և ԱԺ-ի ուշադրությունը։
Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։
Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ»։