14/12/2019 13:56
Արցախի հարցով տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից. Դանիելյան
Այն, ինչ մեր իշխանություններն անվանում են ԼՂ հակամարտության հարցով կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ։ Այսինքն՝ կա պրոցես, որն առաջ է շարժվում, այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը։
«Ակնհայտ է, որ ավելի խորքային պրոցեսներ կան։ Երբ ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը խոսում էր հնգակողմ հայտարարության մասին, հասկանալի էր, որ հայտարարության տեքստն արդեն պատրաստ էր, բայց վերջին պահին ինչ-ինչ պատճառներից ելնլով՝ հնգակողմ հայտարարության մասին չհայտարարվեց», - ասաց բանախոսը։
Արթուր Դանիելյանի խոսքով՝ իրադարձությունները հուշում են, որ տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից։
«Ուզում են գան, հասցնեն մի կետի, որից հետո պոստ ֆակտում կտեղեկացնեն։ Ով էլ դեմ լինի, կա՛մ կձերբակալվի, կա՛մ կլռեցվի», - ասաց «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը։