14/12/2019 14:45
Մեր ժողովուրդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի. Քաղաքագետ
Ժողովուրդը պատրաստ չէ պատերազմի, նրան պետք է պատրաստել դրան, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մեր ժողովուրդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի: Մեր կարևոր խնդիրն է պատրաստել նրանց, և երկրորդ՝ ցույց տալ ժողովրդին, որ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում», - ասաց Շահնազարյանը՝ հավելելով.
«Փաշինյանի համար «հեղափոխություն» բառը շատ ավելի կարևոր էր, քան «Արցախ», «անվտանգություն», «ժողովուրդ»…»: