18/12/2019 18:15
Ուկրաինան խստացրել է Ռուսաստանի հետ սահմանային հատման կանոնները
Ուկրաինայի քաղաքացիները 2020 թվականի մարտի 1-ից կկարողանան մուտք գործել Ռուսաստանի տարածք միայն արտասահմանյան անձնագրերով, Telegram-ում գրել է երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Ռուսաստանի տարածքից Ուկրաինայի քաղաքացիների Ուկրաինայի տարածք մուտք գործելուց հետո, Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունն անխոչընդոտ կիրականացնի Ուկրաինայի քաղաքացիների ստուգումը ներքին անձնագրերով և ծննդյան վկայականներով», - մանրամասնել է նա:
Այժմ, տվյալները ստուգելիս, արտասահմանյան անձնագրերից ստացված տեղեկատվությունը կարդալու են հատուկ սարքերով. այդպիսով կկրճատվի սահմանային հսկողության անցնելու համար անհրաժեշտ ժամանակը: