Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան

23/12/2019 15:03

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան


Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը, Երևանում տեղի ունեցող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձևաչափով քննարկումները կլինեն մշտական և կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը», - ասել է Բակո Սահակյանը։

ԱՀ նախագահը նշել է, որ այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը:

«Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:

Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը: 

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ:

Մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների և երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում: Ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան», - հայտարարել է Բակո Սահակյանը։

Նա նաև անդրադարձել է Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին: 

«Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան: Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը:

կուզենայի նաև անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին: Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական և խորդհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով: Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ: 

Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար: 

Այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարևորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/01/2020 23:14 Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել 21/01/2020 22:53 Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» պիեսը բեմականացվում է ԱՄՆ-ում 21/01/2020 21:36 Սա նշանակում է գնաճ կամ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում. Եգանյան 21/01/2020 20:20 Նավթի համաշխարհային գները նվազում են 21/01/2020 20:02 «Բավարիան» կարող է վարձակալել Օդրիոսոլային «Ռեալից» կամ Սեմեդային՝ «Բարսելոնայից» 21/01/2020 19:52 Իտալիայում 1-ական եվրոյով 90 տուն են վաճառում 21/01/2020 19:38 Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը 21/01/2020 19:28 Ամերիկացի զույգը 65 տարի միասին է ապրել և մահացել նույն օրը 21/01/2020 19:25 «Լավ տղու» գողական պահվածքը կարող է հասնել Խորհրդարանի դռներից ներս, որտեղ երկրի ապագան է քննարկվում. Անդրե Սիմոնյան 21/01/2020 19:14 «Սևիլիան» միանում է Սուսոյի համար պայքարին 21/01/2020 19:03 Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարն օրենք է ստորագրել՝ իր լիազորությունները երկարաձգելու մասին 21/01/2020 18:56 Չինաստանի դատարանն Ինտերպոլի նախկին ղեկավարին 13,5 տարվա բանտարկության է դատապարտել 21/01/2020 18:50 Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը 21/01/2020 18:47 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 830 փախստական 21/01/2020 18:30 Թրամփը ժամանել է Դավոս՝ տնտեսական ֆորումին մասնակցելու համար 21/01/2020 18:23 Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Լիբիայում հրադադարի պահպանման ուղղությամբ 21/01/2020 18:17 ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը 21/01/2020 17:58 Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին 21/01/2020 17:43 Ցավում եմ, որ դեռ 4 տարի ստիպված եմ աշխատել հոգաբանական բարդույթներով տառապող պատգամավորների հետ. Քրիստինե Պողոսյան 21/01/2020 17:36 Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է վեցի 21/01/2020 17:29 Գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը». Տիգրան Ուլիխանյանն՝ ընդդիմադիր գործընկերների մասին 21/01/2020 17:18 Վստահ եմ՝ Արցախում կայանալիք ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ. պատգամավոր 21/01/2020 17:13 Ուզբեկստանի խորհրդարանը հաստատել է Արիպովին վարչապետի պաշտոնում 21/01/2020 17:05 Հայաստանում իշխանափոխություն չի եղել, դրանում համոզվեցի հենց այսօր. Արսեն Բաբայան 21/01/2020 16:57 Իմ կոմպետենտության մասով այստեղ մի մարդ կա, որ կարող է որոշում կայացնել. Դուք շատ փոքր մարդ եք. Սամսոնյանը՝ Ջուլհակյանին 21/01/2020 16:50 Իրանը Boeing-ի սև արկղերի վերծանման համար ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում է խնդրել 21/01/2020 16:37 Եթե վաղը քվեարկությունը տապալվեց, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու, չանեք նման բան. Էդմոն Մարուքյանը զգուշացրեց 21/01/2020 16:31 Այս իշխանություններից կոռուպցիա չեք սպասելու, կոռուպցիայի մասին մոռացեք. Արման Եղոյան 21/01/2020 16:26 Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները 21/01/2020 16:20 Տոմսկում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի է մահացել 21/01/2020 16:16 Խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա չխաղա. Արարատ Միրզոյան 21/01/2020 16:09 «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ 21/01/2020 16:00 Չեմ կարծում, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը կամազների սիրահար էր. Վիկտոր Ենգիբարյան 21/01/2020 15:45 Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Հայտարարություն 21/01/2020 15:30 Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր. Բադասյան 21/01/2020 15:15 Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է 21/01/2020 15:04 «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրանք հիշելու դեպքում Աշոտյանը Գորգիսյանին խորհուրդ է տալիս զանգել իրեն 21/01/2020 14:59 Հունվարի 23-ի երեկոյան ժամերին և հունվարի 24-ին սպասվում է ձյուն 21/01/2020 14:49 Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս 21/01/2020 14:47 Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից 4-րդ մարդն է մահացել 21/01/2020 14:34 Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում պառլամենտում բռունցքներով հարցեր լուծող պատգամավորների հետ. Մխիթար Հայրապետյան 21/01/2020 14:19 Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով 21/01/2020 14:13 Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ. Ալեն Սիմոնյան 21/01/2020 14:09 Պետք է ներողություն խնդրեք, պարոն Գորգիսյան, չանեք էլ տենց բան, չի կարելի. Վաղարշակ Հակոբյանը՝ գործընկերոջը Աշոտյանի հետ համեմատելու մասին 21/01/2020 14:02 Աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը չապահովեց օրենքի պահանջի կատարումը. բարեփոխումների ժամկետները նորից հետաձգելու են 21/01/2020 13:57 «Պարոն Աշոտյան, պարիկով եկե՞լ եք այստեղ». Գորգիսյանը՝ Սուրեն Գրիգորյանին (Տեսանյութ) 21/01/2020 13:54 Ոնց նպատակահարմար եմ գտնում, այս ամբիոնից արտահայտվելու եմ, խորհուրդ եմ տալիս ինձ չընդհատել. Սուրեն Գրիգորյանը՝ Մանե Թանդիլյանին 21/01/2020 13:49 Այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման հանրաքվե են ենթադրելու. Բադասյան 21/01/2020 13:44 Մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ և Երևան-Սևան ավտոճանապարհը 21/01/2020 13:38 Պաշտպանները միտումնավոր ձգձգում են դատական նիստերը. Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ 21/01/2020 13:31 Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից 21/01/2020 13:27 Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց 21/01/2020 13:26 Դոնեցկում սպանվել է ԴԺՀ ՆԳՆ գնդի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կրիվուլյան 21/01/2020 13:23 Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց 21/01/2020 13:17 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և չեն եկել դատարան 21/01/2020 13:11 Եգիպտոսում հինգ մարդ է մահացել երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 21/01/2020 13:05 Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննությունը դեռ շարունակվում է 21/01/2020 12:58 Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի 21/01/2020 12:50 Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն 21/01/2020 12:44 Տավարի մսի գներն աճել են 21/01/2020 12:32 «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում 21/01/2020 12:25 Եթե ԲՀԿ-ին թվում է, որ այստեղ մենակ եմ, կաշկանդված եմ լինելու, սխալվում է. Արման Բաբաջանյան (Տեսանյութ) 21/01/2020 12:22 Արդեն որերորդ անգամ Արման Բաբաջանյանը սադրում է. Արման Աբովյան 21/01/2020 12:12 Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին 21/01/2020 11:59 Ազգային ժողովը «ռազբորկի» տեղ չի. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) 21/01/2020 11:57 ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ որոշ պատգամավորների նկատմամբ՝ զրկելով նրանց նիստի մասնակցությունից 21/01/2020 11:53 Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 21/01/2020 11:46 «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) 21/01/2020 11:40 Հույս ունեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ կոչի համար. Բաբաջանյան 21/01/2020 11:34 ՀՀ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզն իջեցվեց 21/01/2020 11:28 «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք. Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին 21/01/2020 11:20 Ներառել ենք հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները. նախարար 21/01/2020 11:14 Սրանք մարդ չեն. պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին. Միքայել Մինասյան 21/01/2020 11:06 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 21/01/2020 10:57 Ոստիկանությանը կթույլատրվի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնել 21/01/2020 10:51 Պետհամարանիշներից մեկի բացակայության դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք՝ չհանելով երկու բալը. ԲՀԿ-ն առաջարկ ունի 21/01/2020 10:44 Արցախի համապետական ընտրությունները՝ մարտի 31-ին 21/01/2020 10:36 Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան 21/01/2020 10:35 «Հելանք կանգնանք Փաշինյանի կողքին, որ հին կառավարության ծրագրերը չգա մեյդան». Մխչյանցիները ակցիայի են դուրս եկել 21/01/2020 10:19 Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան 21/01/2020 10:16 Մի քանի հարյուր անասնապահ որոշ ավտոճանապարհներ են փակել 21/01/2020 10:13 «Ժողովուրդ». Սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել 21/01/2020 10:10 «Փաստ». «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի 21/01/2020 10:07 «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները 21/01/2020 10:03 «Իրատես». Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց 21/01/2020 09:58 «Ժողովուրդ». ԱԺ հանձնաժողովը կհանդիպի Արսեն Թորոսյանին և պարզաբանումներ կպահանջի 21/01/2020 09:54 «Փաստ». Մսավաճառների բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է 21/01/2020 09:49 «Հրապարակ». Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի, փոքր-ինչ խնդրահարույց է. Սերգեյ Ատոմյան 21/01/2020 09:44 «Իրատես». Իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի 21/01/2020 09:40 «Փաստ». Տնտեսական առումով բարդ տարի է լինելու 21/01/2020 09:35 «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը 20/01/2020 22:29 Գյուղացին չի տուժում. Գեորգի Ավետիսյանը՝ անասնապահների բողոքի ակցիայի մասին 20/01/2020 20:37 Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ 20/01/2020 20:10 Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան 20/01/2020 19:31 Ozon-ն աշխատանքից ազատելու է առաքիչների մեծ մասին 20/01/2020 19:22 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական 20/01/2020 19:13 Արքայազն Հարրին տխրել է, որ թագավորական պարտականություններից զրկվել է 20/01/2020 19:01 Պեկինի հիվանդանոցում խոհանոցային դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա 20/01/2020 18:56 Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ 20/01/2020 18:44 Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը

Տվյալ բաժնի վերջին նյութերը