Իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար. Նիկոլ Փաշինյան

23/12/2019 14:53

Իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

«Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը», - իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել.

«Փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարևորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարևոր իրավիճակ և արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, և այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, և, հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որևէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձևաչափի և բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն, առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում:

Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը և իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:

Այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը: Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային ճանապարհների և բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6-ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, և ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել և իրականացնել մեկ ընդհանուր գործ: Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել: Կարևոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան և Արցախ, իսկ հայաստանցի և արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում և ի վերջո կարողանան աշխատել իրար հետ:

Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման և համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկզիբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման և հաշտեցման համար:

Հաջորդը՝ մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները և տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի և զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները և տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ Հայաստանը և Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունց դեպի միասնական ընկալման ձևավորում:

Տարվա ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները, վերջին անգամ Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5-ին: Եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը և ի վերջո շարունակում է գոյատևել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք: Հայաստանի և Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր և սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները՝ փակուղային է և այդ մոտեցման հետևանքով է, որ չնայած հայկական կողմի և համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը:

Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախևառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլև բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատու քվոյին կամ դրա որևէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից:

Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի: Ցավոք, սակայն, մենք մինչև օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել և կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահգրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի և տրամաբանական բանաձևի հետ, որովհետև այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները և արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու: Առավել ևս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը:

Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են: Եվ այս առումով Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:36 Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ. Մարուքյան Այսօր, 17:54 «Սուտն ու կեղծիքն անընդունելի են». Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:29 Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբանը պատասխանել է Փաշինյանին Այսօր, 15:58 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան Այսօր, 15:50 Իսրայելում 19 պաղեստինցի է տուժել զինվորականների հետ բախումների հետևանքով Այսօր, 15:39 Մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել. Փաշինյան Այսօր, 15:34 Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը Այսօր, 15:25 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ. Արցախի ԱԺ նախագահը պատասխանում է Փաշինյանին Այսօր, 15:08 Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Այսօր, 14:57 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. ՊԲ Այսօր, 14:44 Գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն ձեր դարպասը ներկեք». Փաշինյանը հիշեց՝ Իջևանի իրենց դարպասը ներկած չէ Այսօր, 14:36 Փաշինյանը 100 տոկոսով համաձայն է Աճեմօղլուի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի Այսօր, 14:35 Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը Այսօր, 14:30 Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի հաճախում աշխատանքի և աշխատավարձ է ստանում Այսօր, 14:21 Ճանաչվել եմ տուժող. Փաշինյանը փակագծեր բացեց ՀՔԾ այցելության վերաբերյալ Այսօր, 14:16 Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր թեզով, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Աշոտյան Այսօր, 14:13 Փաշինյանը պարզաբանեց իր ու Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը Այսօր, 14:06 Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու համակարգ է. վարչապետ Այսօր, 14:04 Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք. վարչապետը՝ ՍԴ-ի մասին Այսօր, 14:00 Ինչ են խոսել Հրայր Թովմասյանն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից հետո Այսօր, 13:55 ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժ/պ-ներ նշանակելով ասել եմ՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու. Փաշինյան Այսօր, 13:49 Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի Այսօր, 13:44 Կարող ա մի մարդ ստացել է բնակարան, կազինոյում խաղացել-պատվել ա, ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների խնդրի մասին Այսօր, 13:32 Մենակ չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին Այսօր, 13:20 Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով Այսօր, 13:03 «Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:59 ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:54 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (Տեսանյութ) Այսօր, 12:48 Փաշինյանի ամանորյա ուղերձի ուղիղ եթերն ու Լոս Անջելեսի 20 հազարանոց հանրահավաքը՝ նոր Հայաստանի մասին 100 փաստում Այսօր, 12:47 Բալային համակարգը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը. Փաշինյան Այսօր, 12:42 Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է, հայրական օջախները Թիֆլիսում են գտնվում. Փաշինյան Այսօր, 12:32 ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը Փաշինյանը ներառել է նոր Հայաստանի մասին 100 փաստի ցանկում Այսօր, 12:23 ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել մեր և միջազգային հանրության կողմից. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այսօր, 12:17 Հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ Այսօր, 12:11 2019-ի ընթացքում հաստատվել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Այսօր, 12:04 Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1287-ի Այսօր, 11:46 ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:44 Պերուում ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդման պատճառով Այսօր, 10:59 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Այսօր, 10:19 «Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին՝ ասուլիս տալու համար Այսօր, 10:14 «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել Այսօր, 10:11 Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկների արշավախմբի որոնողական աշխատանքները Այսօր, 10:08 «168 Ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը Այսօր, 10:07 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը Այսօր, 10:06 «Հրապարակ». Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Զոհրաբ Մնացականյանը դռնփակ հանդիպում է ունեցել պատգամավորների հետ Այսօր, 10:02 «Փաստ». Ուսանողների վարձի վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո՝ կառավարությունը կհաստատի մասնագիտությունների ցանկը Այսօր, 09:58 «Հրապարակ». Որևէ խնդիր չպիտի առաջանա Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում Այսօր, 09:55 «Ժողովուրդ». Փաշինյանն ու Տոնոյանը հունվարի 28-ին կլինեն Վարդենիսում Այսօր, 09:53 «Փաստ». Արմավիրում համայնքապետարանը մտադրություն ունի մրգեր, երշիկեղեն, տավարի և խոզի ոսկրոտ միս, քյուֆթա և գառի միս գնել 24/01/2020 22:59 Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ, «դուխ» տվել քննիչներին, հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը. Hraparak 24/01/2020 19:13 Մահացել է ԱՀԿ գործադիր տնօրեն, բժիշկ Պիտեր Սալաման 24/01/2020 19:09 Նավթի գներն աճում են 24/01/2020 19:02 Փարիզում Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակվել է այցելության համար 24/01/2020 18:56 Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են 24/01/2020 18:54 ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը 24/01/2020 18:50 Կցանկանայի՝ Հայաստանի հայերը հստակ տեսնեին, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան կյանքը. Նարեկ Ներսիսյանը՝ «Գեներալի երազը» ներկայացման մասին 24/01/2020 18:38 Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը թաքցրել է Boeing-ի վթարի մասին տեղեկությունը 24/01/2020 18:35 Դրոյի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել 24/01/2020 18:28 Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 24/01/2020 18:26 2019թ. ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով (Տեսանյութ) 24/01/2020 18:19 Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը 24/01/2020 18:09 Յարոսլավլում 16 մարդ է տուժել ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 24/01/2020 18:02 Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր 24/01/2020 17:56 Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ 24/01/2020 17:46 Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը 24/01/2020 17:40 ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել 24/01/2020 17:38 Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար 24/01/2020 17:29 Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել 24/01/2020 17:20 Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 24/01/2020 17:14 Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով 10 քաղաք է փակվել 24/01/2020 17:06 Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել 24/01/2020 16:55 Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 24/01/2020 16:50 Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 24/01/2020 16:40 Արտակ Քամալյանը կազատվի փոխնախարարի պաշտոնից 24/01/2020 16:30 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.5 տոկոս 24/01/2020 16:27 Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական ճանապարհ այլևս չի մնացել, սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին 24/01/2020 16:09 Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան 24/01/2020 16:02 Համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների ընտանիքների դեմ ատելություն ու կեղծիք տարածող YouTube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» 24/01/2020 15:55 Սորոսը Facebook-ին մեղադրում է նախագահական նախընտրական մրցավազքում Թրամփին օգնելու համար 24/01/2020 15:47 Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի 24/01/2020 15:38 Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը 24/01/2020 15:35 Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները՝ ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ. ԱՀԽ 24/01/2020 15:20 Կատալոնիայի խորհրդարանին 48 ժամ են տվել շրջանի ղեկավարին մանդատից զրկելու համար 24/01/2020 15:08 Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան 24/01/2020 14:59 Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) 24/01/2020 14:51 Վթարային ջրանջատում` Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 24/01/2020 14:33 Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) 24/01/2020 14:22 Նիկոլ Փաշինյանի հետ այս ամենի մասին չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու. ՍԴ նախագահ (Տեսանյութ) 24/01/2020 14:17 Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահն՝ իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին (Տեսանյութ) 24/01/2020 14:09 Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր. ՍԴ նախագահ (Տեսանյութ) 24/01/2020 14:02 Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. ՍԴ նախագահ (Տեսանյութ) 24/01/2020 13:53 Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին 24/01/2020 13:46 ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում 24/01/2020 13:34 ԱԺ-ն ընդունեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրինագիծը 24/01/2020 13:25 Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասումներ պետք չէ ունենալ. Փորձագետ 24/01/2020 13:20 Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը 24/01/2020 13:16 Արցախում վիրավորված շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է 24/01/2020 13:13 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի. ինչ կա, այդտեղ է թաքնված. Աշոտյան 24/01/2020 13:09 Ձեր բարձրաձայնած խնդիրը ինձ մոտ հարցեր առաջացրեց Ձեր մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ. Հակոբ Արշակյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը