23/12/2019 16:44
Նվերներ՝ Արցախի ավելի քան 10.000 զինվորներին
«Կարաս» ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձևավորումներից ու միջոցառումներից և բազմապատկելով միջոցներն՝ ուղղել դրանք «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը։ Մարաթոնին այս տարի միացել են նաև Tumanyan Shaurma-ն, Բեկոն Պրոդուկտ / Bacon Product-ը, Coca-Cola Երջանկության գործարան-ը և Ojax Restaurant-ը:
Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի բուդ, ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված:
Ավելացնենք, որ դեկտեմբերի 26-ին Մարտակերտում տեղի կունենա նաև բարեգործական մեծ համերգային ծրագիր զինվորների համար՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: