23/12/2019 12:33
Ներհայաստանյան իրականությունում Արցախյան բանակցությունների զիջումների շահագրգիռ կողմեր ունենք. Տեր-Նակալյան
Ներհայաստանյան իրականությունում Արցախյան բանակցությունների հարցում զիջումների շահագրգիռ կողմեր ունենք։ Դրանք անբարեխիղճ մարդիկ են, որոնք շահագրգռված են, որ հարցը ստանա ոչ հայանպաստ լուծում, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Մեր հանրության մեծամասնությունը պատրաստ չէ հողերի զիջմանը, դրանք մեզ համար անգին են։ Մյուս կողմից, որոշ մարդիկ այս հարցում ունեն շահադիտական դիտարկումներ՝ նավթ, փող և այլն», - ասաց բանախոսը։
Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ Արցախի հարցում ոչ հայանպաստ զարգացումներ ակնկալողներին, գործակալներին և կասկածելի շահագրռիռ կողմերին իրենք կարող են անել կառուցողական առաջարկներ՝ հասկանալով վերջիններիս մոտիվները։