24/12/2019 09:45
«Հրապարակ». Տարեվերջյան ավանդական խնջույքների կազմակերպմամբ են զբաղված գրեթե բոլոր քաղաքական ուժերը
«Հրապարակ» թերթը գրում է, որ ամանորյա ուտուշ-խմուշների սեզոնը կարելի է համարել բացված, տարեվերջյան ավանդական խնջույքների կազմակերպմամբ են զբաղված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Ուշագրավ է, որ և՛ «Իմ քայլը», և՛ ՀՀԿ-ն որոշել են նույն օրը նշել Ամանորը՝ դեկտեմբերի 26-ին, բայց երկու թիմում էլ պնդում են, որ դեռ չգիտեն՝ որտեղ են նշելու։
ՀՀԿ-ում քննարկում են ավանդական «Օջախը» և Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարը»։ Հատկապես հակված են վերջինին՝ նկատի ունենալով քաղաքական վերջին իրադարձություններն ու Հայրապետյանի պահվածքը։ «Իմ քայլում» սպասում են Փաշինյանի խոսքին։ «Որտեղ որոշի, այնտեղ էլ կանենք», - ասել են թերթին: