25/12/2019 10:38
Հայկ Մարությանի խոսնակը խնդրել է ներողամիտ լինել անհարմարության համար
Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնյա անցման մատչելիության խնդրից դժգոհողները, Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:
Այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ կարող եմ հայտնել, որ տեղում հերթապահություն անող ՃՈ կարգախմբերը եւ պարեկային ծառայություն անցկացնող ոստիկանները պատրաստակամ են՝ բոլոր սայլակ օգտագործող մարդկանց, այդ թվում՝ մանկասայլակով ծնողներին օգնել ճանապարհն անցնելու հարցում:
Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար», - գրել է Կարապետյանը։