Արմեն Սարգսյանը 2019 թ. 45 օր գտնվել է արձակուրդում, 1 ամսում երկու և ավելի անգամ մեկնել է գործուղման (Տեսանյութ)

26/12/2019 12:52

Արմեն Սարգսյանը 2019 թ. 45 օր գտնվել է արձակուրդում, 1 ամսում երկու և ավելի անգամ մեկնել է գործուղման (Տեսանյութ)


Նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի ամենաերջանիկ քաղաքական գործիչներից է: Նա ունի խորհրդարանական պետության նախագահին հատուկ սահմանափակ լիազորություններ, բայց և` նախագահական կառավարման համակարգ ունեցող պետության ղեկավարին վայել աշխատակազմ ու պետական պատշաճ հատկացումներ:

Այսպես, 2019 թ. Հայաստանի պետական բյուջեից ՀՀ նախագահի աշխատակազմին է հատկացվել 1,121,163.2 հազար դրամ, որն, ի դեպ, 2020 թվականին ավելանալու է ևս 430 մլն դրամով՝ դառնալով 1 մլրդ 576 մլն դրամ: Նախագահի աշխատակազմին սպասարկում է 22  ծառայողական ավտոմեքենա:

Երկրի օրակարգային ամենասուր հարցերի վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը  նախագահը միշտ պայմանավորում է իր սահմանափակ լիազորություններով և որպես խնդրի լավագույն լուծում՝ անսահմանափակ ժամանակ է տրամադրում օտարերկրյա այցերին: 

Անցած 12 ամիսներին նախագահը սույն թվականի դեկետեմբերի 18-ի դրությամբ իր պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, այդպիսի 19 այց է կատարել՝ շրջագայելով հիմնականում եվրոպական` էլիտար համարվող երկրներում: Մասնակցել է գիտական և ինովացիոն 16 խոշոր միջոցառումների և մեծ բավանականություն ստացել՝ որպես տեսական ֆիզիկայի և հարաբերական աստղաֆիզիկայի պրոֆեսոր: Նախագահը տարբեր համաժողովներին ու ֆորումներին խոսել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխության, վիրտուալ իրականության, արհեստական բանականության և նույնիսկ համաշխարհային քվանտային գլոբալիզացիայի մասին: Տարբեր երկրներում գովազդել է նաև իր գիրքը՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»՝ սովորություն դարձնելով իր ելույթներում  հատվածներ ընթերցել դրանից: Այս բովանդակալից շրջագայությունները Հայաստանի Հանրապետության պետբյուջեից պակասեցրել են 125,010.0 հազար  դրամ: Ընդ որում, դեկետեմբերի 18-ի դրությամբ, նախագահի աշխատակազմն արդեն ամբողջովին սպառել է օտարերկրյա այցերի համար նախատեսված ամբողջ բյուջեն: 



Բազմազան գեղեցիկ միջոցառումների շրջանակում Հայաստանի նախագահը պաշտոնատար անձանց, գիտակրթական, ֆինանսական կենտրոնների ղեկավարների, գործարար շրջանակների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցել է 97-ից ավելի հանդիպումներ, հայկական համայնքների հետ` ընդամենը 7 հանդիպում: 97-ից ավելի այս հանդիպումների արդյունքում Հայաստանի հետ ներդրումային ու փոխգործակցային, ըստ էության, ընդամենը 1 ծրագրի հիմք է դրվել: Համենայն դեպս, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ շոշափելի այդ մի օրինակն են մատնանշել:

«Նոյեմբերի վերջին Աբու Դաբիում նախագահի մասնակցությամբ Արաբական Միացյալ էմիությունների «Մասդար» խոշոր ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև ստորագրվել է համատեղ զարգացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու»:

Հավելենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է: Նրա հարսանիքին մասնակցելու նպատակով Արմեն Սարգսյանը 2019 թվականի մայիսին երկօրյա արձակուրդ էր վերցրել և մեկնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզի:  

Ասել, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2019-ին սահմանափակվել է միայն օտարեկրյա այցերով, կնշանակի փաստել իրականության մի մեծ մասը միայն: Նախագահի պաշտոնական կայքից այս տարվա դեկտեմբերի 18-ի դրությամբ ստացված տվյալների համաձայն` 2019 թվականի ընթացքում ՀՀ նախագահն Արցախ է այցելել ընդամենը 1 անգամ, 9 այց էլ հատկացրել է Հայաստանի Հանրապետության մարզերին: 9-ից 5-ը նա եղել է Գյումրիում: Մնացած 4 ներհանրապետական այցերի ընթացքում ևս մնացել է հավատարիմ իր ոճին: Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ նախագահը հայտարարել է. «Համարեք, որ ես էլ գյումրեցի եմ և ուզուիմ եմ այստեղ տուն առնեմ մոտ ապագայում»:

«…Գյումրիում տուն ձեռք բերելու մասին հանրությունը կտեղեկանա պատշաճ կարգով», - Aysor.am-­ին ասել են նախագահի աշխատակազմից: 

Հանրությունը պատշաճ կարգով ցանկանում է տեղեկանալ նաև, թե այս կամ այն երկիր Արմեն Սարգսյանի կատարած 19 այցերից յուրաքանչյուրը՝ գիտակրթական, մշակութային, մեծ մասամբ՝ տեխնոլոգիական, ինչու՞ չէ՝ նաև անձնական հագեցած օրակարգով, քանի օր է տևել: Այդ մասին տեղեկատվությունը նախագահի պաշտոնական կայքում շատ հստակ չէ: 

Նախագահականը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում նաև տարվա ընթացքում Արմեն Սարգսյանի արձակուրդների տևողության մասին հարցին: Aysor.am-ը հետաքրքրվել է, թե ՀՀ նախագահը քանի անգամ և որքան ժամանակով է մեկնել արձակուրդ: Պատասխանը ուշագրավ է. նախագահականից հայտնել են, որ Արմեն Սարգսյանը 2019 թվականի ընթացքում արձակուրդ է մեկնել հուլիսի 30-ից, որի ընթացքում նաև աշխատանքային այց է կատարել Իսպանիայի թագավորություն:

Փաստացի, հուլիսի 30-ին մեկնարկած արձակուրդն ավարտվել է սեպետմեբերի 12-ին, քանի որ հենց այդ օրն է ՀՀ նախագահն ամառային հանգիստից հետո առաջին անգամ ներկայացել հանրությանը՝ իր իսկ նստավայրում բացելով «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ սեպտեմբերի 5-ին նույն վայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը, որին Արմեն Սարգսյանը ներկա չի եղել: Միջոցառմանը ելույթ է ունեցել նրա աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Այս փաստերի համադրությունն ու նախագահականի խուսափողական պատասխանը վկայում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահը արձակուրդում է եղել 43 օր: Բայց սա Արմեն Սարգսյանի միակ արձակուրդը չէ: Նախագահականից մեզ փոխանցեցին, որ նա երկօրյա չվճարվող արձակուրդում է եղել նաև մայիսի 31-ից: Մայիսին վերցված այդ արձակուրդի նպատակը, ինչպես արդեն հիշատակել ենք, սանիկի հարսանեկան արարողությանը մասնակցելն էր:

Հետաքրքիր է նաև, թե տարվա ընթացքում քանի՞ անգամ է նախագահն այցելել Ռուսաստանի Դաշնություն՝ դադար վերցնելով եվրոպական շրջագայություններից. նշված այցերի ծախսը հոգացել է պետբյուջեի՞ց, թե՞ անձնական եկամուտներից: 

Նախագահի աշխատակազմից  մեր հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ  տարանցիկ չվերթներով արտերկիր մեկնելիս, որպես նպատակահարմար տարբերակ, նախագահն  ընտրում է Մոսկվայի օդանավակայանները: «2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ նախագհն աշխատանքային այցով չի գտնվել ՌԴ-ում», ­  հայտնել են Aysor.am-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և հավելել, որ նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվել է տարանցման նպատակներով: Իսկ Aysor.am­-ի՝ դիվանագիտական աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն, տարանցման նպատակով Արմեն Սարգսյանն ամեն անգամ կանգ է առնում ՌԴ-ում, նրան սպասարկում է ՌԴ­ում ՀՀ դեսպանությունը՝ տրամադրելով պետական մեքենա: Այս մասին Հայաստանի պետական կառույցներն, իհարկե, լռում են, մինչդեռ այպիսի մեկ տասնյակից ավելի տարանցիկ կոչվող այցեր են եղել:

Փոխարենը պաշտոնապես արագ հերքվում են նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ու ընտանեկան բիզնեսների մասին լուրերը:

Ըստ այդ լուրերի ու պնդումների՝ Արմեն Սարգսյանը բիզնեսներ ունի Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՊՀ երկրներում և օֆշորային գոտիներում: Արմեն Սարգսյանի եկամուտների հայտարարագրում, սակայն, հիշատակված չեն ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատավարձի վերաբերյալ տվյալները: Հետաքրքիր է նաև նախագահի կապը  «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերության հետ, որի տնօրենների խորհրդի անդամ էր Արմեն Սարգսյանը: Նա վերջերս «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ակնարկել էր, որ տնօրենների խորհրդի անդամությունից հրաժարվել է՝ ծանոթանալով Ամուլսարում «Լիդիանի» երկրաբանական ուսումնասիրություններին: Այնուհետև, սակայն, «Լիդիան» ընկերությունը հրապարակել էր Արմեն Սարգսյանի կողմից 2013 թվականին գրված նամակը, որում վերջինս նշել էր, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է նշանակվում և պատրաստակամ է նոր պաշտոնում ևս օգտակար լինել «Լիդիան» ընկերությանը:  

Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունն այս առնչությամբ հարկ է համարել նշել, որ Արմեն Սարգսյանի և «Լիդիան ինթերնեյշընըլի» հաղորդակցությունը խորհրդատվական և խորհրդապահական բնույթ է ունեցել, որի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող բնապահպանների հետ քոչարի պարելուց հետո նախագահը խոստացել էր ուսումնասիրել նրանց մտահոգություններն ու պատասխանել. ««Ամուլսարն՝ առանց հանքի» նախաձեռնության անդամների նամակին պատասխան տրվել է սահմանված կարգով»,  հայտնում են Aysor.am-ին նախագահականից: Այսքանը: Մենք խնդրել էինք տրամարդել նախագահի խոստացած պատասխանը, որը, սակայն չենք ստացել՝ հավանաբար դրա բացակայության պատճառով:

Հայաստանի ներքին խնդիրները միայն Ամուլսարով չեն սահմանափակվում, բայց ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերում նախագահը կամ նախընտրում է լռել, կամ ոչինչ չասող հերթապահ հայտարարություններով հանդես գալ:   

Մինչև այժմ հստակ չէ, թե Սահմանադրությամբ հանդիսանալով պետության գլուխն ու Սահմանադրության պահպանմանը հետևողը, ի՞նչ է մտածել նախագահը, երբ վտանգվել կամ խախտվել է Սահմանադրությունը: Պարզ չէ, թե ինչու՞, երբ ԱԺ­ը մերժեց ՍԴ դատավորի իր առաջադրած երկու թեկնածուներին, նա երրորդ անգամ առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ նախագահ համարող Վահե Գրիգորյանին՝ խորհրդարանական մեծամասնության «սրտի թեկնածուին»: Հայտնի չէ, թե ճի՞շտ է արդյոք նախագահը համարում,  որ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանը, չկատարելով իր բուն պարտականությունները, պետբյուջեից ստանում է աշխատավարձ և օգտվում բոլոր արտոնություններից: Գուցե այն պատճառով, որ նրա և իր այս կարգավիճակներում նմանությո՞ւն է տեսնում: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:30 Ադրբեջանին առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը. փորձագետ Այսօր, 12:20 Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե ովքեր կարող են օգտվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման ծրագրից Այսօր, 12:10 Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի ոչնչացման մասին Այսօր, 12:00 Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Այսօր, 11:45 Գյումրիում անցած 2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել, բայց 2019-2020 թթ. իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 մլն դոլարով. Բաբայան Այսօր, 11:34 Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 հրթիռ Այսօր, 11:22 Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է Արցախի տարածքների դեօկուպացիա. ԱՀ ԱԳՆ Այսօր, 11:15 Երևանում ավտոբուսներն ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը դիզվառելիքի մատակարարման ուշացումների պատճառով Այսօր, 11:08 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք Այսօր, 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 354 դեպք, մահացել է 21 մարդ Այսօր, 10:58 «Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին Այսօր, 10:54 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Այսօր, 10:47 Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում նրանց իրական թիվը. ՀՀ ՄԻՊ Այսօր, 10:39 Իսրայելի բանակը վերսկսել է արմատականների գրոհները Գազայի հատվածում Այսօր, 10:35 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասել է Հայաստան Այսօր, 10:30 Մհեր Գրիգորյանը կղեկավարի ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Այսօր, 10:25 Իսրայելն արտակարգ դրություն է սահմանել Լոդ քաղաքում Այսօր, 10:20 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 10:06 ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը Այսօր, 09:54 «Հրապարակ». Վստրեչի Ապերն ազատվեց՝ ընտրություններ են մոտենում Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկն արդեն տրվել է Այսօր, 09:49 «Հրապարակ». «Իմ քայլում» դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը Այսօր, 09:47 «Ժողովուրդ». ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Արտահերթ ընտրություններ են. 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը կրկին վերսկսվել է Այսօր, 09:35 «Հրապարակ». ՀՀԿ-ականներից շատերը, շտապել էին միանալ Քոչարյանի թիմին, որի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը վերադառնում է մայր-կուսակցություն 11/05/2021 17:45 Պոետների գործերի հիման վրա երգեր, «Ռեքվիեմ» ու պրեմիրա. Project LA-ի համերգը՝ Գյումրիում (Լուսանկարներ, տեսանյութ) 11/05/2021 17:43 Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ 11/05/2021 17:32 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 11/05/2021 17:30 Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է 11/05/2021 17:00 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 11/05/2021 16:49 Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, ուղարկվել են միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ 11/05/2021 16:44 Աշդոդում օդային տագնապի շչակներ են միացել 11/05/2021 16:35 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 11/05/2021 16:23 Apple-ը պատրաստվում է iPhone-ում օգտագործել իր 5G մոդեմները 11/05/2021 15:56 Իդլիբում թուրք զինվորական է զոհվել 11/05/2021 15:44 Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին. այն կտևի 12 օր 11/05/2021 15:28 Փոխվում է քվեաթերթիկի նմուշը, գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ-ն որոշում ընդունեց (Տեսանյութ) 11/05/2021 15:24 Ամփոփվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրգործի ուսումնասիրությունը. Փաշինյանի օգնականը մանրամասներ է ներկայացրել 11/05/2021 15:18 Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանը 11/05/2021 14:55 Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել հրթիռային հարվածները 11/05/2021 14:42 ԱԺ-ն արձակվեց դավադրության ուժով. Ավետիք Իշխանյան 11/05/2021 14:23 Կազանում հրաձգության զոհերի թիվը հասնել է 11-ի 11/05/2021 14:07 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 158,9 միլիոնը 11/05/2021 14:00 Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ի արարողություն չի լինելու. «Արցախպրես» 11/05/2021 13:53 Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը 11/05/2021 13:48 Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից. Վահե Հովհաննիսյան 11/05/2021 13:43 Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 11/05/2021 13:32 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց ընտրությունների պատճառով տևական ժամանակ հետաձգել նիստը. դատավորն ու դատախազը դեմ էին 11/05/2021 13:23 Միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան 11/05/2021 13:11 ՀԱՀ-ում բենզատարի մասնակցության վթարի հետևանքով 7 մարդ է մահացել 11/05/2021 12:58 Ճապոնիայում չորս մարդ է վիրավորվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11/05/2021 12:44 Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա. Աբրահամյան 11/05/2021 12:40 Կազանում հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի 11/05/2021 12:34 Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի 11/05/2021 12:27 Կազանում դպրոցի վրա երկրորդ հարձակվողն արգելափակվել է շենքում 11/05/2021 12:16 «Այդքան կյանք ապրես, ստեղծես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ, բա արժե՞ր». Փաստաբանը՝ ՀՀ գլխավոր դատախազին 11/05/2021 12:12 Էշի և էշերի սահմանադրական իրավունքները. Մարինե Սուքիասյան 11/05/2021 12:07 Կազանի դպրոցում պատանին հրաձգություն է կազմակերպել զոհերի թիվը հասել է 9-ի 11/05/2021 12:00 Չինաստանում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 4 մարդ 11/05/2021 11:47 Իմ շրջապատից ջնջել եմ բոլոր նրանց, ովքեր ունեն դրական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. փաստաբան 11/05/2021 11:40 Ռուս խաղաղապահների ռազմական ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում 11/05/2021 11:28 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք 11/05/2021 11:20 «Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք 11/05/2021 11:14 Լավրով. Բաքուն և Երևանն Անդրկովկասի տրանսպորտային հանգույցի միջոցով կարող են բարելավել հարաբերությունները 11/05/2021 11:08 Դատախազությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար 11/05/2021 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 243 դեպք, մահացել է 11 մարդ 11/05/2021 10:57 Իսրայելում հայտարարել են հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց վիրավորի մասին 11/05/2021 10:45 Լավրով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում աշխատանքների շրջանակում պատրաստ է օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին 11/05/2021 10:30 Եթե ընտրություններում հաղթի ամեն ինչ կործանած վարչապետը, բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչությունը համակերպվել է կորուստների հետ. Արսեն Ջուլֆալակյան 11/05/2021 10:23 ՀՀ լավագույն ԱԳ նախարարները եղել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք. Միջազգայնագետ 11/05/2021 10:18 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 11/05/2021 10:13 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա 11/05/2021 10:11 Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից բազմաթիվ գնդակոծությունների մասին 11/05/2021 10:02 #Antinikol շարժումը բաց է բոլորի համար, բոլորինն է՝ բացառությամբ Նիկոլի, նրա դավաճան վիժվածքների. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան 11/05/2021 09:55 «Հրապարակ». Փաշինյանի «չընտրության» երկրորդ արարին անկախ պատգամավորները նրան փիառվելու հնարավորություն տվեցին 11/05/2021 09:53 «Ժողովուրդ». Ադրբեջանը պահում է հայ ռազմագերիներին Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության լրջագույն լծակ ունենալու համար 11/05/2021 09:51 «Փաստ». Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց 11/05/2021 09:50 «Հրապարակ». Արարատ Միրզոյանն առնվազն մինչև սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչև հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը 11/05/2021 09:48 «Ժողովուրդ». Հայաստանում այս օրերին թուրքերենով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում, նորմալ է 11/05/2021 09:45 «Հրապարակ». Պայքարը երրորդ ուժի տեղի համար է 11/05/2021 09:44 «Փաստ». Փաշինյանի ուսապարկ բռնողը Արևելյան մաքսատան պետի տեղակալ նշանակվելուց հետաքրքիր «բոց» է արել 11/05/2021 09:42 «Հրապարակ». Արարատի մարզում ակտիվ նախընտրական աշխատանք է տանում մարզպետ Թևոնյանը. Կարիքավոր խմբերին հավի ճտեր է բաժանում 11/05/2021 09:41 «Ժողովուրդ». Փաշինյանի թիմը լծված է 15 կետանոց ճանապարհային քարտեզը ներկայացնել այնպես, իբրև թե իրենք կարողացել են իրականացնել 11/05/2021 09:39 «Փաստ». Քոչարյանը մերժել է անվտանգության աշխատակիցների առաջարկը 11/05/2021 09:35 «Հրապարակ». ԲՀԿ-ում չեն ուզում սրել Փաշինյանի հետ հարաբերություններն ու առճակատման գնալ 10/05/2021 22:13 Նախագահը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին 10/05/2021 21:28 Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը 10/05/2021 20:14 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու. կքննարկվի նաև նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կետերի իրագործման ընթացքը 10/05/2021 20:01 Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից յոթ հրթիռի արձակման մասին 10/05/2021 19:57 Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովը լուծարվեց 10/05/2021 19:13 Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները. Հայաստանի ժուռնալիստների միություն 10/05/2021 18:51 «Սիրեցի, յարս տարան». Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է պատրաստել. երգի հիմքում իրական պատմություն է (Տեսանյութ) 10/05/2021 18:13 Առաջին դեպքը չէ, երբ խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի է․ Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը 10/05/2021 17:37 COVID-19-ի դեմ կատարվել է 10 727 պատվաստում 10/05/2021 16:48 Սոմալիում ջրհեղեղների զոհ է դարձել 25 մարդ 10/05/2021 16:24 Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով կալանավորվել է համածառայակիցը 10/05/2021 16:17 Իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժած պաղեստինցիների թիվը հասել է 215-ի 10/05/2021 16:01 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին գործուղում է Մոսկվա 10/05/2021 15:47 «Լուսանում է ամեն խավար…». կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով

Տվյալ բաժնի վերջին նյութերը