26/12/2019 14:44
Զինված ուժերում սպանությունների և ինքնասպանությունների թվի աճ կա. Արտակ Դավթյան
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ձեռնպահ է մնում մեկնաբանություն տալ մահացած զինծառայող Արթուր Աջամյանի գործի վերաբերյալ:
«Քրեական գործը հարուցված է, նախաքննություն է ընթանում, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց՝ ինչի հետ էր կապված տվյալ դեպքը: Իրականացրել ենք ծառայողական քննություն, հետևություններ կատարել ենք այդ դեպքով, բայց, քանի որ նախաքննություն է ընթանում, լրացումներ անել չեմ կարող: Հարազատներն էլ պետք է հասկանան, որ ֆիզիկապես այսքան կարճ ժամանակում հնարավոր չէ բոլոր փորձաքննություններն ավարտվեն, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան հստակ գնահատական տալ, դա սպանությո՞ւն էր, թե՞ ոչ», - ասաց Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ սպանությունների և ինքնասպանությունների թվի որոշակի աճ կա.
«2018 թվականին 12 դեպք է եղել, այս տարի՝ 14։ Հակառակորդի կրակոցներից մահվան դեպքերի նվազում կա»: