Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
26/12/2019 17:16

Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։  

Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Դեկտեմբերի 7-ին  Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվեցին. վերջիններիս մեղադրանք  է առաջադրվել։

Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից