26/12/2019 13:28
Պետք լինի՝ 15 օր էլ կսպասենք. մինչև վարչապետը չիջնի, ռեալ պատասխան չտա, այստեղից չենք գնալու. զինծառայողի պապ
Ոչ մի բան էլ չեղավ, պահանջում ենք վարչապետին, կառավարության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի պապն՝ ավելացնելով, որ հանդիպել են միայն քննիչին։
«Քննարկում չեղավ։ Ասեցին գնացեք։ Դրսում կսպասենք՝ մինչև գա։ Պետք լինի՝ 15 օր էլ կսպասենք։ Մինչև վարչապետը չիջնի, ռեալ պատասխան չտա, այստեղից չենք գնալու։ Քննիչին խնդրեցի, որ վարչապետին փոխանցի, իջնի։ Մենք ուզում ենք միայն ու միայն վարչապետի հետ հանդիպում ունենանք, թող իջնի, ժողովրդին պատասխան տա», - ասաց զինծառայողի պապը։
Նա միաժամանակ նշեց, որ պատրաստ են անգամ ճանապարհներ փակել։
Զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարն էլ նշեց, որ պատրաստ է հացադուլ հայտարարել, մնալ կառավարությնա շենքի առջև, որովհետև իր կյանքը որդու կյանքից թանկ չէ։