26/12/2019 15:03
Ամեն ինչ կարվի, որպեսզի գործը բացահայտվի, դրանում կասկած չունենաք. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մահացած եզդի զինծառայողի հարազատների հետ հանդիպման ժամանակ իր խորհրդականին հանձնարարեեց հատուկ տեղեկանք պատրաստել, որում տեղ կգտնեն նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները։
Նա խոստացավ տեղեկանքն այնուհետև փոխանցել մահացածի հարզատներին։
«Իմ օգնականը տեղկանքը կփոխանցի ձեզ, բայց, եթե պարզվի, որ ամբողջ ինֆորմացիան նախաքննական գաղտնիք է, հարազատների հետ կապի մեջ կլինես։ Կամ էլ եթե հնարավոր լինի, թող հարազատներին ընդունեն և հարցերին պատասխանեն», - հանձնարարեց վարչապետն իր խորհրդական Նաիրի Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյնաը միաժամանակ ներողություն խնդրեց մահացածի հարազատներից, որ չեն կարողացել մինչ այժմ լուծել նրանց բարձրացրած խնդիրները։
Վերջում գործադիրի ղեկավարը հավաստիացրեց՝ ամեն ինչ կարվի, որպեսզի գործը բացահայտվի, դրանում կասկած չպետք է ունենալ։