Փաստաբանական թիմ. Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը աղերս չունի իրականության հետ,  հետագա քննությամբ ամբողջությամբ հերքվելու է

27/12/2019 21:29

Փաստաբանական թիմ. Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը աղերս չունի իրականության հետ, հետագա քննությամբ ամբողջությամբ հերքվելու է


ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ:

Մասնավորապես՝

1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն:

Այսինքն, հանրայնացնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ դատախազությունը ակնհայտորեն և կոպտորեն խախտել է սահմանադրական օրենքի պահանջները՝ ուղղակիորեն միջամտելով Սահմանադրական դատարանի պաշտոնավարող դատավորի գործունեությանը։

Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանին մեղսագրվող փաստական հանգամանքներին և դրանց իսկության վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և որևէ կասկած չունենք, որ ամբողջությամբ հերքվելու են քրեական գործի հետագա քննության արդյունքում։

2. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության ծավալի մասով հարկ ենք համարում նշել հետևյալը՝

Համաձայն 2005 թվականի Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանի անդամն օժտված էր ոչ միայն գործառութային, այլև անձնական անձեռնմխելիությամբ: Հետևաբար, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Սահմանադրական դատարանի անդամ դարձած անձիք օգտվում են թե՛ գործառութային, թե՛ անձնական անձեռնմխելիությունից:

Դա նշանակում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը վատթարացնում է դատավորի` որպես մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն անձին վերագրվող արարքներով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը:

Այսինքն, թեև անձնական և գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին` Սահմանադրության և օրենքների փոփոխությունները, հետադարձ ուժով վերացնելով նրա անձնական անձեռնմխելիությունը, վատթարացնում են նրա իրավական վիճակը, ինչը թե 2005 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, թե գործող` 2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, անթույլատրելի է:

Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ տալու արգելքը բացառում է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավել ենթադրյալ այնպիսի արարքների համար, որոնք ենթադրաբար կատարվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և որոնցով նա մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն օժտված էր անձնական անձեռնմխելիությամբ։ Նման խախտումը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող կամ խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու հետ:

3. ՀՀ դատախազությունն իր հայտարարության մեջ նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործով վարույթի ընդհանուր կարգավորումը, մինչդեռ այն որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի դատավորի կամ անձեռնմխելիությամբ օժտված այլ պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հատուկ կանոնների հետ:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության երաշխիքներ ամրագրող հատուկ՝ նյութական-իրավական բնույթի հոդվածը նախատեսված է ՀՀ Սահմանադրությունում, որը գերակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ:

Ուստի եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան բացառություն նախատեսված չէ, դա չի նշանակում, որ այն նախատեսված չէ Սահմանադրությամբ: Իսկ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատախազությունը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, այլ ոչ թե սովորական օրենքով, եթե վերջինս հակասության մեջ է մտնում Սահմանադրության կամ սահմանադրական օրենքի հետ:

Անթույլատրելի է Սահմանադրության նորմի չկիրառումը հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով։

4. Հրայր Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնող անձանց ցանկանում ենք ևս մեկ անգամ բացահայտել Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը, որը սահմանվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում՝

-եթե սահմանափակվում է անձի որևէ իրավունք, ապա որևէ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող ունենալ հետադարձ ուժ կամ կիրառվել հետադարձ ուժով՝ սկսած Սահմանադրությունից՝ վերջացրած ՏԻՄ մարմինների նորմատիվ ակտերով, ինչպես նաև որևէ պետական մարմնի անհատական ակտերով.

-պարոն Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի անձնական անձեռնմխելիությունը վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված արարքներին, ուստի այդ անձեռնմխելիությունը ոչ միայն ՍԴ անդամի անկախության և անձեռնմխելիության հատուկ երաշխիք էր, այլև նրա՝ որպես մասնավոր անձի անձնական ազատության, տեղաշարժման ազատության և ընդհանուր ազատության երաշխիք.

-պարոն Հրայր Թովմասյանը՝ ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, արդեն իսկ ունեցել է այդ՝ ավելի մեծ ծավալով երաշխիքը, և դրա ծավալի հետագա կրճատումը Սահմանադրությամբ չի կարող դատախազության կողմից հետադարձ ուժով կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք, դատախազության կարծիքով, Հ. Թովմասյանը կատարել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է նրա իրավական վիճակի վրա՝ որպես մասնավոր անձի, և վատթարացնում է այն, ուստի հետադարձ ուժի արգելքի հրամայական պահանջը պետք է պահպանվի անվերապահորեն.

-պարոն Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի ակնհայտորեն նրան նախորդ խմբագրությամբ Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել

Տվյալ բաժնի վերջին նյութերը