Չէին ուզում, որ այդ մասին ինչ-որ բառ խոսենք. Մայրը պնդում է՝ հղի դուստրը մահացել է բժիշկների անփութության հետևանքով, երեխայի մասին էլ լիարժեք տեղեկություն չեն տվել

28/12/2019 13:35

Չէին ուզում, որ այդ մասին ինչ-որ բառ խոսենք. Մայրը պնդում է՝ հղի դուստրը մահացել է բժիշկների անփութության հետևանքով, երեխայի մասին էլ լիարժեք տեղեկություն չեն տվել


Դեկտեմբերի 18-ին հանրապետությունը ցնցվեց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Նույն գործի շրջանակում մեղադրվում էին նաև նույն ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն ու «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Օրեր անց դատարանը մերժեց Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, գրավի դիմաց ազատ արձակվեցին նաև մյուս կասկածյալները:

Սարսափելի էր ոչ միայն այն, որ մարդկային կյանքն առք ու վաճառքի առարկա էր դարձել, այլ այն, որ դրանում կասկածվողների հիմնական գործառույթն ու առաքելությունը երեխաների պաշտպանությունն ու խնամքը պետք է լիներ:

Ինչևէ, պահպանենք անմեղության կանխավարկածը, սակայն մինչ օրինապահները անհերքելի ապացուցներ են փնտրում կամ հավաքագրում, տուժածները բարձրաձայնում են իրենց գլխով անցածի մասին:

Aysor.am-ը զրուցել է նրանցից ևս մեկի՝ 2016 թվականի հենց սկզբին բժիշկների անփութության հետևանքով 20-ամյա դստերն ու թոռանը կորցրած Արմինե Տոնոյանի հետ, ում առողջությունը ևս զավակի մահից հետո այն չէ. արդեն շուրջ 4 տարի դեղամիջոցների օգնությանն է դիմում: Տիկին Արմինեն մանրամասնել է, թե ինչ է տեղի ունեցել 4 տարի առաջ:

- Տիկին Արմինե, Ձեր դուստրը ի սկզբանե բա՞րդ հղիություն է տարել:

- Ոչ, աղջիկս՝ Տոնոյան Գրետան, արդեն 26 շաբաթական հղի էր: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին սկեսուրը Հանրապետական հիվանդանոց է տարել՝ դոպլեր հետազոտության: Որևէ խնդիր չի եղել, բան չեն ասել: Ուսանող էր, հաջորդ օրը դասի է գնացել: Համալսարանից տուն է վերադարձել ջերմությամբ: Ամսի 23-ի երեկոյան իրեն կրկին տեղափոխեցինք Հանրապետական ծննդատուն, քանի որ իր հղիությության ընթացքն այնտեղ էր հսկվում: Իր բժիշկը՝ Գայանե Ղարիբովնան, ասաց, թե ձեր աղջիկն ուղղակի մրսած է, այդ վիրուսներից է ընկել, գրիպ է, մեկ-երկու օր մեզ մոտ կպառկի, կբուժվի դուրս կգրենք: Իրեն սկսեցին բուժել ընդամենը թեթև վիրուսի դեմ, ու այդպես մինչև ամսի 28-ը նույն պատասխանն էր տալիս՝ վաղը դուրս կգրեմ: 28-ի երեկոյան աղջիկս հազաց, կոկորդից արյուն եկավ, հետ տվեց:

- Թոքաբանը նրան չէ՞ր ստուգել:

- Ինքս եմ ամսի 29-ի առավոտյան ժամը 9:30 ասել, որ ուզում եմ թոքաբանն իմ աղջկան մի հատ նայի: Ասեց՝ մենք թոքաբան չունենք, մեր թոքաբանը տուն է գնացել: Հարցրեցի, թե ես ինչպե՞ս կարող եմ էրեխուն տանել թոքերի ռենտգենի: Ինձ ասացին՝ տիկին ջան, ինքներդ կարող եք տանել հաջորդ բաժանմունք: Աղջիկս ոտքի կանգնել չէր կարողանում, ոտքերը ցավում էին, ասացին՝ տաքսի կանչեք, տարեք: Էրեխուս անկետան իմ ձեռքը չտվեցին, ես տաքսի կանչեցի, մեզ հետ էլ մեկ ուրիշ բժիշկ կամ քույր (հստակ չէր հիշում, հեղ.) միասին գնացինք: 5000 դրամ էլ ուզեցին, բայց մեզ հետ եկած բուժաշխատողն ասաց՝ տվեք, ես կտամ բժշկին… Մի խոսքով, այդ գումարը տվեցինք, ներս մտանք, այդտեղի բժիշկը նայեց ու հենց տեղում հաստատեց, որ երկկողմանի թոքաբորբ է: Վերադարձանք ծննդատուն, ու էրեխուս անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք:

- Այսինքն, ծննդատնից՝ հիվանդանոց, հիվանդանոցից՝ ծննդատուն ճանապարհին նրա վիճակն առավե՞լ վատացավ:

- Այնպես չէր, որ մինչև տանելս լավ էր, նույն վիճակին էր: Ուղղակի իրենք չէին հավատում, որ թոքաբորբ է, ես երեք օր պնդում էի, որ իմ էրեխեն թոքաբորբ է, հազում, ջերմում է: Իրենց քույրին կանչում էի, չափում էր՝ ջերմությունը 37.2, ասում էր տիկին ջան, դա անհանգստանալու ջերմություն չի, որ դուք էլ անհանգստանում եք: Չեկան այնքան ժամանակ, մինչև գիշերվա 2-ին գնացի քնած տեղից իրենց քույրին հանեցի, ասեցի եկեք ջերմությունը չափեք: Չափեցին, խառնվեցին… Մենք մի կերպ լուսացրեցինք… Դե, մնացածն արդեն գիտեք՝ ինքս տարա մյուս բաժանմունք, այնտեղի բժշկի եզրակացությունը բերեցի իրենց, ու իրենք տեղում վերակենդանացման բաժանմունք բարձրացրեցին:

- Վերակենդանացման բաժանմունքում երկա՞ր է մնացել:

- Մինչև վերջ… 29-ին վիճակը նորմալ էր: Ըստ իս (սա իմ կարծիքն է, որին հանգել եմ բժիշկների հակասական բացատրություններից) ուժեղ անտիբիոտիկներ էին տվել, որ շուտ լավանար, քանի որ դիմացը նոր տարի էր, ու դրանից աղջիկս գիտակցությունը կորցրել էր: Ծննդատան վերակենդանացման բաժնից տեղափոխեցին մյուս բաժանմունքի վերակենդանացման բաժին: Այնտեղի բժիշկը մի կերպ աղջկաս ուշքի բերեց, մի պահ ուզում էր խոսել, բայց նորից արհեստական քնացրեցին, ոչ մի բառ չկարողացավ ասել: Դրանից հետո այդտեղ ընդունող բժիշկը մեզ հրավիրեց իր աշխատասենյակ ու ասաց, որ միայն 10 տոկոս կարող է հուսադրել, որ մեր Գրետան կապրի:

- Ի վերջո, Գրետայի վերակենդանացման բաժին հասնելու հիմնական պատճառն ի՞նչն էր, ի՞նչ ասացին ձեզ բժիշկները:

- Ես էլ հարցրեցի, թե պատճառն ինչն է, չէ՞ որ իմ էրեխեն ոտքի վրայի հիվանդ էր: Այդ բժիշկն ասաց՝ հնարավոր է՝ դեղորայքից լինի… Հենց ասաց դեղորայքից, ես տեղիցս միանգամից վեր թռա: Այն կողմից այդ Գայանե Ղարբովնան միանգամից արձագանքեց, թե ո՞նց կարող է դեղերից լինել, վերակենդանացման բաժանմունքի բժշկի հետ արդեն վիճաբանության մեջ էին մտնում: Դրանից հետո այդ բժիշկը դեղերի տարբերակը միանգամից հերքեց: Դե, իրենք կոլեգաներ են չէ՞, միմյանց լեզու լավ են հասկանում:

- Ձեր դուստրը հղիության 26-րդ շաբաթում էր գտնվում, պտղի՞ վիճակն ինչպես էր:

- Դեկտեմբերի 31-ին կոմայի մեջ կեսարյան վիրահատություն արեցին: Բայց ասեմ, որ մինչև վիրահատությունը ես բժշկից թաքուն վերակենդանացման սենյակ էի մտնում, ամբողջ օրը այդ դռան դիմաց կանգնած էի: Իմ էրեխու էրեխի սրտի բաբախը լսել եմ… Երբ վերակենդանացման բաժանմունքից կեսարյան հատում անող բժիշկը դուրս եկավ, ես հարցրեցի՝ բժիշկ, իմ էրեխու կյանքը կփրկե՞ք: Ասաց՝ ինչ ինձանից հասնում էր, ես արել եմ: Իմ մերացուն էլ հարցրեց՝ իսկ էրեխե՞ն, ասացին՝ ի՞նչ հարցեր եք տալիս, ու էլ ոչինչ չբացատրեց… Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերն իմ աղջիկը մահացավ…

- Երեխայի մասին այլևս որևէ խոսակցություն, բացատրություն, տեղեկություն չի՞ եղել:

- Չէ, մեզ չասացին՝ ծնվել է, չի ծնվել, մահացել է, չի մահացել: Ոչ մի բառ չէին ասում, չէին ուզում, որ այդ մասին ինչ-որ բառ խոսենք, ոչ մի հարցի չէին պատասխանում: Հուղարկավորությունից հետո զանգեցի, ասացի՝ բա իմ էրեխի էրեխեն ո՞ւր է, որ չեք տվել հուղարկավորեմ: Իրենք ասացին՝ էրեխուց որոշակի մասնիկներ կան, կարող եք գալ տանել թաղել: Բայց ես որոշակի մասնիկներ չէի ուզում, իմ աղջիկը հո մասնիկներով չի՞ հղիացել, որ ինձ մասնիկ են տալիս: Իմ զանգից 2-3 օր անց Ռազմիկ Աբրահամյանն անձամբ ինձ զանգեց ու խնդրում էր, որ հանդիպենք: Չմերժեցի, ինքն իմ հետևից տաքսի ուղարկեց: Մենք գնացինք, ինքն էլ իր բժիշկներին էր հրավիրել, որ միասին զրուցենք: Երբ հարցրեցի, թե էրեխուս մահվան պատճառը ո՞րն էր, բժիշկներից մեկը, ով իմ աղջկա հետ ընդհանրապես կապ չուներ, սկսեց ոգևորված ասել, թե էտ ի՞նչ հարցեր ես տալիս: Բայց ախր իմ կորցրածը մի փոքր կտոր չի, իմ կորցրածը մի մեծ աշխարհ է: Բժիշկները սկսեցին իրար հետ վիճել, ու ես այդ ընթացքում Ռազմիկ Աբրահամյանին նորից հարցրեցի՝ իսկ ո՞ւր է իմ թոռնիկը: Պատասխանը նույնն էր՝ մասնակի կտորներ կան, կարող եք գնալ, վերցնել: Իրենց ասելով՝ կտորներով են հեռացրել երեխային, որպեսզի փրկեն հղիի կյանքը: Բայց այդ դեպքում՝ ինչո՞ւ հղիի կյանքը չփրկվեց, ու բոլոր կտորները չկան: Մինչև օրս ոչ մեզ, ոչ ամուսնու ընտանիքին որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել: Ի դեպ, Ռազմիկ Աբրահամյանի հետ զրույցի վերջաբանն եմ շատ լավ հիշում. ասաց՝ տիկին ջան, եթե ես այստեղ լինեի, ամեն ինչ այլ կերպ կլիներ… Այսինքն, ամբողջ պատասխանատվությունը թողեց միայն բժիշկների վրա:

- Վերջին իրադարձությունները բոլորի մոտ անորոշություն են ստեղծել, կասկածներ առաջացրել: Դուք կասկածներ ունե՞ք, որ Ձեր թոռնիկը չի մահացել:

- Այո, այդ պտուղի սրտի զարկերը մինչև այս պահն իմ ականջներում են:

- Ինչո՞ւ երեխայի կտորները չվերցրեցիք ԴՆԹ անալիզի համար:

- Մի հատ աղիքն ու թաթիկը ի՞նչ պետք է անեի, դրանից ի՞նչ կարող էի իմանալ: Եվ հետո, երբ ասեցի, որ ամբողջական եմ ուզում, ասեցին՝ մենք ձեզ կզանգենք: Ու մինչև օրս զանգում են:

- Գրետայի էպիկրիզում որպես մահվան հանգամանք ի՞նչ է նշված:

- H1N1 վիրուս: Բայց եթե նման վիրուս լիներ, ես 1 շաբաթից ավելի իր կողքին եմ եղել, իր բաժակից ջուր եմ խմել, իր ափսեից կերել՝ չէի՞ վարակվի, գոնե մի տոկոս ինձ վրա կազդե՞ր, թե՞ ոչ: Գոնե կհազայի՞ կամ գրիպ կընկնեյի՞, մեկ անգամ կփռշտայի՞…

- Դուք ժամանակին բարձրաձայնել էիք այս դեպքի մասին, ի՞նչ ընթացք ստացավ:

- Այո, մենք մեկ ու կես տարի լրատվամիջոցների օգնությամբ բարձրաձայնել ենք, բայց ապարդյուն: Երբ աղջկաս մահը հաստատեցին, Մաշտոցի բաժնի ոստիկանությունից եկան, թղթերն առգրավեցին, մեզ կանչեցին ցուցմունք տալու: Ես ցուցմունք տալու ժամանակ ասացի՝ էլ ինձ չկանչեք այնքան, մինչև չբացահայտեք այս գործը… Ու ոչ մի անգամ չկանչեցին, միայն ես եմ 2-3 անգամ քննիչին զանգել, բայց կամ սպասեցրել է, կամ այլ համար փոխանցել, որը անհասանելի էր ու միշտ չէի կարողանում խոսել… Մոտ 10 օր առաջ մեզ զանգահարեցին 6-րդ վարչությունից, գնացինք ցուցմունք տվեցինք: Պատմել եմ այն, ինչ Ձեզ եմ պատմում:

- Տիկին Արմինե, Գրետան Ձեր միա՞կ զավակն էր: 

- Մեկ որդի ու մեկ դուստր ունեի, հիմա միայն որդիս է…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին