Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել ժամանակակից և առավել մահաբեր. Դավիթ Տոնոյան

30/12/2019 13:18

Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել ժամանակակից և առավել մահաբեր. Դավիթ Տոնոյան


ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամանորյա ուղերձ է հղել։ Դրանում ասված է. 

«Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։

Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։ Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։

Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձևում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետևաբար մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» և «ինչո՞վ անել» շատ կարևոր հարցադրումների պատասխանները փնտրելիս։

Այդ պատասխաններից էին նաև կախված մեր հետագա գործողությունները. ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքներին, թե՞ նրանցից ցանկացած պահի նաև հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։
Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։

Ինչպիսի՞ն պետք է լինի այդպիսի խնդիրներ իր առջև դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները և այլն։ Առաջին հայացքից՝ անվերջանալի թվացող հարցեր, որոնց պատասխանները, այդուհանդերձ, պե՛տք էր գտնել առաջ շարժվելու համար։ Եվ հպարտությամբ փաստենք, որ մենք միասին՝ առաջնագծի մարտական դիրքերն անառիկ պահող շարքայինից մինչև մարտական փայլուն ուղի անցած ու հիմա էլ իր կյանքը զինվորական ծառայությանն անմնացորդ նվիրաբերած գեներալ՝ կարողացանք անել ամենակարևորը՝ փոխել շատ ընկալումներ, լուծել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ կատարել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։

Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինութունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը։

2019 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այս առումով առավել քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

Սիրելի՛ ծառայակից ընկերներ

Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի և վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանում կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլև մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձևով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան...

Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ, և թող 2020-ը նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով, բոլորիդ ընտանիքներում դառնա երջանկության, ջերմության, ձեռքբերումների տարի:

Ջերմ մաղթանքներով և համատեղ հաջողությունների վստահությամբ՝

Դավիթ Տոնոյան»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:54 Զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին. Չինաստանում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին Այսօր, 18:50 Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել Այսօր, 18:33 Էրդողանը դատապարտել է Թրամփի «դարի գործարքը» Այսօր, 18:25 Բակո Սահակյանն ընդունել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին Այսօր, 18:18 Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել ԱՄԷ-ում Այսօր, 18:12 Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում Այսօր, 17:53 Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում Այսօր, 17:26 Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ղեկավարելու է ԵԱՏՄ-ի հետ կապ ունեցող միջազգային կազմակերպություն Այսօր, 17:22 Միհրան Պողոսյանը հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու Փաշինյանի կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիքի տիրապետելու իրավական հիմքերը Այսօր, 17:05 Ներկայացել եմ, իմ համապատասխան տեղեկությունները տվել հանձնաժողովին. Սեյրան Օհանյանը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով Այսօր, 16:59 Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել. Սեյրան Օհանյան Այսօր, 16:55 Հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է. Աշոտյան Այսօր, 16:46 Տաջիկստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելլ Այսօր, 16:32 Հորդանանի և ՀՀ միջև քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է. Տարեկ Համուրի Այսօր, 16:15 Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները Այսօր, 16:02 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն Այսօր, 15:50 Մեր նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառվում, բայց մենք ոչ մի բանից չենք վախենում. Նարեկ Սամսոնյան Այսօր, 15:32 Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ Այսօր, 15:24 Լարիսա Ալավերդյանը միանում է ոստիկանությունից հանդիպում պահանջելու՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմանը Այսօր, 15:10 Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք Այսօր, 14:50 Ընդդիմադիրներին բերման ենթարկելու գործողությունները խարան են դառնալու իշխանության ճակատին. դա քաղաքական հետապնդում է. Լարիսա Ալավերդյան Այսօր, 14:35 Նավթի գներն աճում են Այսօր, 14:23 «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակվել են Վուդվորդի տան վրա (Տեսանյութ) Այսօր, 14:12 Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Այսօր, 14:03 Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Այսօր, 13:57 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 13 ուժային է զոհվել Այսօր, 13:49 Բուրկինա Ֆասոյում ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ Այսօր, 13:40 Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում. Քրիստինե Պողոսյանը դիմել է ՊԵԿ-ին Այսօր, 13:32 Պոմպեոն ենթադրում է, որ պաղեստինցիներն ի վերջո կաջակցեն «դարի գործարքին» Այսօր, 13:23 Երբեք անձնականը պետք է չխառնեն քաղաքականության հետ. Գագիկ Ծառուկյանը՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Վանեցյանի բանավեճի մասին Այսօր, 13:15 Բոլոր գործողոթյունները պետք է իրականացվեն իրավական հարթության վրա. Տոնոյան Այսօր, 13:03 Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է. «Այլընտրանք նախագծեր խումբ» Այսօր, 12:51 ԱՄՆ դեմոկրատ սենատորները «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են հղել Թրամփին Այսօր, 12:50 Facebook-ը տեղեկատվություն է հավաքում օգտատերերի գործողությունների մասին նաև սոցցանցից դուրս Այսօր, 12:42 Ցանկացած գործընթաց պետք է իրավական լինի. Իվետա Տոնոյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին Այսօր, 12:37 Օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, իսկ կառավարության ուշադրության կենտրոնում ճտիկով գրիչներն ու մարդկանց պատերին ծեփելու տեսարաններն են. Գևորգ Պետրոսյան Այսօր, 12:32 Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենը հերթական բողոքն է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ Այսօր, 12:28 ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչը քծնանքի մաս չի կազմում. Արման Աբովյան Այսօր, 12:26 Երեք անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, նրա ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու համար Այսօր, 12:14 Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:03 Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ. Գորգիսյան Այսօր, 12:00 Երեկ ակտիվիստները բերման ենթարկվեցին առանց հիմքերի՝ շոուի շրջանակում. ԼՀԿ պատգամավոր Այսօր, 11:57 Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին. Տարոն Սիմոնյան Այսօր, 11:55 Ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:48 Միանգամայն հնարավոր է, որ իմ թիմակիցների ազատության համար պայքարը վերաճի քաղաքական շարժման. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:43 Վաղը ոստիկանապետի ժ/պ-ին հարց կուղղենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. Լիլիթ Մակունց Այսօր, 11:39 Պարտադրանքի տարր չկա, դա բացառապես դատավորների իրավունքն է. Մակունց Այսօր, 11:33 Ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:26 Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար՝ փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում Այսօր, 11:21 Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը. Ռոբերտ Քոչարյան. Yerevan.Today Այսօր, 11:16 ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում. Մակունց Այսօր, 11:11 Կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկականական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը. Չալաբյան Այսօր, 11:03 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:55 Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ Այսօր, 10:45 Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ Այսօր, 10:36 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:27 Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի Այսօր, 10:15 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի Այսօր, 09:57 «Հրապարակ». Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է կանխատեսվում Այսօր, 09:54 «Փաստ». Տիգրան Սարգսյանը հնարավոր է առաջիկայում վերադառնա ՀՀ քաղաքական դաշտ՝ նոր ուժի տեսքով Այսօր, 09:48 «Հրապարակ». Պատահականություն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են Այսօր, 09:46 «Փաստ». Ամեն մի լայվ, ֆեյսբուքյան գրառում նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը Այսօր, 09:43 «Հրապարակ». Եթե որևիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, և կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 09:41 «Փաստ». Վարչապետը հրահանգել էր «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին Այսօր, 09:39 «Հրապարակ». Հնագետները ԱԺ հանձնաժողովին կներկայացնեն փաստեր, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վայր է Այսօր, 09:35 Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ զինծառայող է վիրավորվել Այսօր, 07:12 Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր, 00:42 Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 00:37 Հանրապետության նախագահի հետ 8-9 ամսից ավելի որևէ շփում չունեմ. ՍԴ նախագահ Այսօր, 00:27 Մի պահ մտածել եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված․ ՍԴ նախագահը՝ դատավորների վաղ կենսաթոշակի մասին Այսօր, 00:09 Իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում. ՍԴ նախագահ 28/01/2020 23:55 Ես ուղղակի ամաչում եմ, որ մեր երկրում նման իրավաբաններ կան. Հրայր Թովմասյան 28/01/2020 23:49 Նախարար էի, ԱԺ-ում պատգամավորներից մեկն ասաց՝ «փողկապդ լավն է», հանեցի իրեն նվիրեցի․ Հրայր Թովմասյան 28/01/2020 23:43 Միգուցե այդ պահին էմոցիոնալ էի, կքննարկեմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ. ՍԴ նախագահը՝ վարչապետի դեմ դատական հայցի մասին 28/01/2020 23:34 Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ասել, որ իջևանցու փեսա եմ. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան 28/01/2020 23:30 Վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունեմ, դրանք ինստիտուցիոնալ են. ՍԴ նախագահ 28/01/2020 23:27 Եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, դուք ինձ չեք հարգի, ոչ մեկ չի հարգի․ ՍԴ նախագահ 28/01/2020 23:18 Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը. «Վերնատուն» 28/01/2020 22:45 Սա թատրոն է, որի մաս չեմ ուզում կազմել. Արթուր Դանիելյան 28/01/2020 22:16 Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) 28/01/2020 22:07 Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) 28/01/2020 21:42 Սա բառի բուն իմաստով մեկ մարդու կողմից բեմադրվող գժի կինո ա․ Միհրան Հակոբյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին 28/01/2020 21:37 Քննադատական խոսքի դեմ արշավ է տարվում. Արսեն Բաբայան (Տեսանյութ) 28/01/2020 21:36 Իրավապահ մարմինների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ. Ամրամ Մակինյան 28/01/2020 21:08 Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին (Տեսանյութ) 28/01/2020 20:56 Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 28/01/2020 20:49 Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. Բաբայան 28/01/2020 20:27 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 28/01/2020 20:15 Մատուցվեց շոու, թե տեսեք՝ «ում ուզեմ՝ կարող եմ ասֆալտին ծեփեմ». Կոնստանտին Տեր-Նակալյան (Տեսանյութ) 28/01/2020 20:10 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ. Էդմոն Մարուքյան 28/01/2020 19:58 Ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը». Ավետիք Իշխանյան 28/01/2020 19:53 «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում. Նաիրա Զոհրաբյան 28/01/2020 19:50 Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինձ այսօր բերման են ենթարկել, հազիվ էին իրենց ծիծաղը զսպում. սա լուրջ չէ. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 28/01/2020 19:35 80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում. Մովսես Հակոբյան 28/01/2020 19:30 Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվում է դեպի Իդլիբի հարավ 28/01/2020 19:18 Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում հրադադարը և Սիրիայում բռնության դադարեցումը 28/01/2020 18:51 Մեզ իրական հեղափոխություն է պետք. Արսեն Բաբայան 28/01/2020 18:38 Մեզ բերման են ենթարկել, որովհետև կասկածում են, թե թմրամիջոց ենք ձեռք բերել, պահել կամ օգտագործել. Արթուր Դանիելյան 28/01/2020 18:24 Փարիզում սկսել են ցրել միգրանտների ապօրինի ճամբարը 28/01/2020 18:05 Ադրբեջանցի երգչի ձայնը չանցավ. Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան բեմում

Տվյալ բաժնի վերջին նյութերը