31/12/2019 12:49
Բավրայի անցակետում երկու օր է՝ անմարդկային հերթեր են. Լուսանկարներ
Հայ-վրացական սահմանին ահավոր հերթեր են: Հայաստանից Վրաստան մեկնող հարյուրավոր ավտոմեքենաներ կուտակումներ են առաջացրել սահմանին:
Առավոտյան 10:00-ից մինչև այս պահը հերթը առաջ չի շարժվում: Մաքսատական աշխատակիցը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու օր է՝ նույն վիճակն է, մեքենաների հոսքը չի դադարում:
Վրացական անցակետում հերթում կանգնած Հայաստանի մի շարք քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: