Արցախի ընտրությունները դիտարկելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորմանն» ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլին» բյուջետային աջակցության տրամադրման մեջ կա վատնման հանցակազմ. «Իրավական ուղի» ՀԿ

07/01/2020 12:54

Արցախի ընտրությունները դիտարկելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորմանն» ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլին» բյուջետային աջակցության տրամադրման մեջ կա վատնման հանցակազմ. «Իրավական ուղի» ՀԿ


«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում 2019թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելուն: 

«Իրավական ուղի» ՀԿ հայտարարության մեջ ասված է. 

«ՀՀ կառավարության 2019թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ Արցախում 2019թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչպետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու նպատակով։

Որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես նշվել է․ «Ս․թ․ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը»։ (ընդգծումը մերն է):

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ փորձելով ճշտել՝ ե՞րբ և ի՞նչ ձևով է արտահայտվել նշված կազմակերպությունների կողմից Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված նույն գրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն պաշտոնապես ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ՝ ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ վերը նշված երկու կազմակերպությունները։

Հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը հայտնել է հետևյալը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհն հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է հաշվի առնելով մասնավորապես՝ կազմակերպությունների՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ։ Վերջիններս հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում, և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ (․․․)

Արցախում 2019 թվականի սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, և հաշվի առնելով Արցախի ժողովրդական զարգացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման օժանդակելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ որոշում է կայացվել դիմած երկու կազմակերպություններին էլ աջակցություն ցուցաբերել մոնիտորինգի իրականացման հարցում (․․․)»։

«Ինչ վերաբերում է համապատասխան կազմակերպությունների ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԻՆ, ապա վերջինս տեղի է ունեցել մի շարք քննարկումների արդյունքում (․․․): (․․․) [Ն]ախքան որոշման ընդունումը կազմակերպությունների ողմից արտահայտված ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ (․․․)։ (ընդգծումները մերն են):

Ինչ վերաբերում է մեր հայտնած ցանկությանը, ապա ՀՀ կառավարության աշխատակազմը մերժել է մեր առաջարկությունը՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելովայն, որ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ն ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2019 ԹՎԱԿԱՆԻՆ, գտնում ենք, որ այն չի համապատասխանում որոշման ընդունման հիմք հանդիսացած վերոնշյալ չափորոշիչներից առնվազն հիմնականին՝ այն է չունի դիտորդական առաքելության կազմակերպման փորձ կամ առնվազն չի ներկայացրել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության համար համապատասխան հիմնավորումներ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱՅՑ ՈՉ ԴՐԱ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԿԱՄ ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՐՁԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, առաջարկում ենք համապատասխան հիմնավորումներ ներկայացնել վարչապետի աշխատակազմ (․․․)։» (ընդգծումները մերն են):

Սակայն մեր մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպություններից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, պետական գրանցում է ստացել միայն 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ, հետևաբար չէր կարող որևէ ոլորտում, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ոլորտում ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ ունենալ։ Ընդ որում, այդ ՀԿ հիմնադիրները հինգ ֆիզիկական անձ են (որոնցից մեկը քաղաքացի Դանիել Իոաննիսյանն է), այլ ոչ թե մեկ այլ կազմակերպություն։

ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված մեր մեկ այլ հարցադրման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպությունների «ընտրության համար մրցույթ չի անցկացվել», իսկ Կառավարության կողմից մեզ ներկայացված չափորոշիչները «որևէ իրավական ակտով սահմանված չեն», ուստի հանրության ու շահագրգիռ կազմակերպությունների համար հասանելի չեն եղել։

Նշված փաստերի վերլուծության արդյունքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արձանագրում է հետևյալը․

1) Առանց մրցութային որևէ ընթացակարգի կամ գոնե որոշակի չափորոշիչների իրավական ամրագրման` հասարակական կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն ինքնին պետական ֆինանսական միջոցների տնօրինման լիազորության չարաշահում է և պատշաճ վարչարարության սկզբունքի խախտում։ Այլ կերպ՝ նշված երկու կազմակերպություններն ընտրվել են «ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ» ԵՂԱՆԱԿՈՎ։

2) Նշված երկու կազմակերպությունների ընտրությունը բացատրելիս ՀՀ կառավարության աշխատակազմը ներկայացրել է հիմնավորումներ, որոնք չեն վերաբերվում և չէին էլ կարող վերաբերվել այդ կազմակերպություններից առնվազն մեկին (ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ չէր կարող ունենալ 2019 թվականի հուլիսին գրանցված ՀԿ-ն):

3) Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ այդ երկու կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։

4) ՀՀ կառավարության աշխատակազմը ԱԿՆՀԱՅՏ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ է դրսևորել «Իրավական ուղի» ՀԿ նկատմամբ, քանի որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է ավելի վաղ, քան «ցանկության» հիման վրա պետական ֆինանսավորում ստացած ՀԿ-ներից մեկը։ Ընդ որում, մեր կազմակերպության համահիմնադիրներից մեկն ունի լուրջ փորձառություն ընտրական գործընթացներում դիտորդության, իսկ մյուսը՝ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

5) Նշված փաստերը պետք է ստանան նաև ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, քանի որ առերևույթ համապատասխանում են վատնման հանցակազմին՝ վերջին շրջանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից այդ հանցակազմին տրվող մեկնաբանության համատեքստում։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ իրականացնելու դիտորդական առաքելություն առաջիկայում Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններում՝ հաշվի առնելով դրանց հույժ կարևորությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Այդ մտադրությունը իրագործելու համար մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցներ՝ անկախ ՀՀ կառավարության խտրական վերաբերմունքից և հնարավոր խոչընդոտներից»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:33 Այսօր պետք էր խոսել նոր բանակի մասին՝ տեսակով, փիլիսոփայությամբ, կառուցվածքով ու նպատակներով նոր զինուժ ստեղծելու մասին. Մինասյան Այսօր, 19:22 «Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ». գնդապետ և փոխգնդապետ եղբայրները խոստացել են վերադառնալ ու տեր կանգնել հարազատ հողին Այսօր, 18:38 «Հարցնում էր՝ Յանուլս ո՞նց ա, գամ, առաջինն իրան ու մամային եմ տեսնելու». Արտյոմը զոհվեց պատերազմում (Տեսանյութ) Այսօր, 18:24 Հանդիպման վայրը` պատերազմ, «հասցեն»՝ հոսպիտալ. բժիշկ եղբայրների կյանքի լավագույն ակնթարթները (Տեսանյութ) Այսօր, 18:00 Հայրենիք է վերադառնում 5 գերի. Տիգրան Ավինյան Այսօր, 17:54 Կառավարության շենքի մոտ հրմշտոց սկսեց. ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին (Տեսանյութ) Այսօր, 17:51 «Նրանք տվեցին իրենց պարտքը, մենք նրանց պարտք մնացինք». ԵՊԲՀ-ում հուշատախտակ բացվեց՝ ի հիշատակ զոհված բժիշկների (Տեսանյութ) Այսօր, 17:43 ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 մոտ 152 հազար դեպք Այսօր, 17:33 Լարված իրավիճակ՝ Երևանում. ցուցարարները փորձում են ներխուժել կառավարություն (Տեսանյութ) Այսօր, 17:32 ԱՀԿ փորձագիտական խումբը կարանտինից հետո սկսում է աշխատանքն Ուհանում Այսօր, 17:21 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 19 138 դեպք Այսօր, 17:13 Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին հորդորել է ավելացնել պաշտպանական ծախսերը Այսօր, 17:07 Անհետ կորած 3 ռազմական բժիշկ կա. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ (Տեսանյութ) Այսօր, 17:02 «Ապագային ո՞նց եք նայում». Վարչապետը տեսակցել է անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինվորներին (Լուսանկարներ, տեսանյութ) Այսօր, 16:58 Փաշինյանին զենքով վերացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Այսօր, 16:56 Դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակենք զարգացնել Ռուսաստանի հետ. Փաշինյան Այսօր, 16:51 Կասկած չունեի, որ հայ զինվորը և հատկապես 18-20 տարեկան մարտիկը կկարողանա պաշտպանել հայրենիքը. Գնդապետ Կարեն Գրիգորյան Այսօր, 16:42 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի առաջատար երկրների հարաբերություններն անվանել է «անգործունակ» Այսօր, 16:31 Ռուսաստանը կատարելագործելու է ԵԱՏՄ-ից միգրանտների նույնականացման կանոնները Այսօր, 16:17 Պատերազմից հետո բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել. պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:54 ՌԴ դեսպանն այցելել է ՊՆ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը Այսօր, 15:32 ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները Այսօր, 15:27 Իմ երախտագիտությունը փոխանցեք Մակրոնին՝ արագ արձագանքի համար. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի պետքարտուղարին Այսօր, 15:04 «Մարիամ՝ կարոտի խաչքար». Տեսահոլովակ՝ նվիրված հայ զինվորին (Տեսանյութ) Այսօր, 15:00 Քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայմանը վերաբերող հարցեր. ԿԳՄՍՆ Այսօր, 14:44 Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է թույլ ձյուն Այսօր, 14:25 Մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը. Վազգեն Մանուկյան Այսօր, 14:09 «Անտունի». «Քալաշյան» պարարվեստի դպրոցը պատերազմի մասին տեսահոլովակ է պատրաստել (Տեսանյութ) Այսօր, 13:58 Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել. «ՎԵՏՕ»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Այսօր, 13:45 Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ Այսօր, 13:37 «Բացառիկ երևույթ էր». ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին Այսօր, 13:27 Զոհված հերոս նահատակների անունով երդվում ենք՝ թույլ չտա՛լ հայոց պետականության անկումը. Սեյրան Օհանյան Այսօր, 13:13 Տիգրան Ավինյանը անհրաժեշտ է համարում պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը Այսօր, 13:05 Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց կանգնած էս տղամարդկանց տոնն է այսօր. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 12:46 Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո ամբողջությամբ պետք է փոխվի հանրային մթնոլորոտը Հայաստանում. Էլինար Վարդանյան Այսօր, 12:27 Կասկածի տակ եմ դնում վարչապետի ով լինելը. Պավլիկ Մանուկյան Այսօր, 12:24 Բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր. ԱԺ նախագահը ուղերձ է հղել Այսօր, 12:14 Այսօրվանից սկսելու եմ կազմակերպել. Վահան Բադասյանը հայտարարեց՝ պատրաստվում է «ֆիզիկապես, զենքով վերացնել Նիկոլ Փաշինյանին» Այսօր, 11:54 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Այսօր, 11:39 Ինձ համար բանակի օրը սուրբ խորհուրդ ունի. Նավասարդ Կճոյանը քաղաքական հարցերի չպատասխանեց (Տեսանյութ) Այսօր, 11:31 Այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ. Արմեն Գրիգորյան Այսօր, 11:22 Բարդ աշխատանք է, շատ-շատ հարցեր կան. Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը Այսօր, 11:16 Կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր արդյունքները. Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է. Ռուստամ Բադասյան Այսօր, 11:09 Հունվարի 28-ի ուղերձը սերունդներին փոխանցելու համար հերոսական անցյալը նորից արժևորելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու ժամանակն է. Ղարամյան Այսօր, 11:02 Աստված մի արասցե, բայց պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան. Գարեգին Բ կաթողիկոս Այսօր, 10:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 350 բեռնատար Այսօր, 10:49 Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը. Գարեգին Բ կաթողիկոս Այսօր, 10:47 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 242 դեպք, մահացել է 12 մարդ Այսօր, 10:41 Մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա. Վեհափառը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (Տեսանյութ) Այսօր, 10:37 Ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել սխալները. ՀՀ նախագահը շնորհավորել է Բանակի օրը Այսօր, 10:33 Երբեք անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար. Գարեգին Բ կաթողիկոս (Տեսանյութ) Այսօր, 10:30 Դու չե´ս պարտվել, քեզ դավել են, թիկունքից հարվածել. դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է. Սերժ Սարգսյանի ուղերձը Այսօր, 10:22 Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն, ընդհանուր առմամբ, 1321 մարմին է դուրս բերվել Այսօր, 10:15 Գերիների հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա աճում է. Արա Այվազյան (Տեսանյութ) Այսօր, 10:11 Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:07 Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Այսօր, 10:06 «Ժողովուրդ». Պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի Այսօր, 10:05 «Հրապարակ». Որոշում՝ հօգուտ ցեմենտ արտադրողների, կամ բարի կամքի ժեստ ԲՀԿ-ի բարեհաճությունը ստանալու համար Այսօր, 10:02 «Ժողովուրդ». ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը վերջին շրջանում ակիվացրել է իր շփումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Այսօր, 09:54 Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Այսօր, 09:52 «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն շռայլ ծախսեր են կատարվում. ավելանալու է դատավորների թվակազմը Այսօր, 09:47 «Հրապարակ». «Բարոյական արժեքներ» անունով կուսակցություն կգործի, որը չի պահանջի Փաշինյանի հրաժարականը Այսօր, 09:44 Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել. Օնիկ Գասպարյանի ուղերձը Այսօր, 09:39 Շուշին ադրբեջանակա՞ն է. Հարցին պատասխանելու համար Փաշինյանը պայման դրեց (Տեսանյութ) Այսօր, 09:22 Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (Լուսանկարներ) Այսօր, 00:21 Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին. մասնակցելու և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 00:19 Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան Այսօր, 00:04 Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան 27/01/2021 21:29 «Աերոֆլոտը» չեղարկում է չվերթերը դեպի Երևան և մի շարք այլ քաղաքներ մարտ-ապրիլին 27/01/2021 19:55 Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան 27/01/2021 19:51 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում 27/01/2021 19:45 Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ 27/01/2021 18:35 Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը 27/01/2021 18:30 Օմսկում ռուս ֆուտբոլիստ է սպանվել 27/01/2021 18:23 Ինչպես ճամփորդել Ռուսաստան. ծրագրի մանրամասներ 27/01/2021 18:14 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 741 դեպք 27/01/2021 18:05 Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություննրի իրականացումը 27/01/2021 18:05 Պուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին 27/01/2021 17:56 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ով 27/01/2021 17:50 Սիրիական բանակը և թուրքամետ գրոհայինները գրոհներ են սկսել Իդլիբի հարավում հարձակումներին ի պատասխան 27/01/2021 17:45 Պուտինը կոչ է արել դրական զարգացում ապահովել աշխարհում 27/01/2021 17:37 Զինծառայողներն արյուն են հանձնել 27/01/2021 17:23 Արարատ Միրզոյանի ու մի շարք պատգամավորների՝ պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում 27/01/2021 17:20 Պուտինը հայտարարել է, որ թվային հսկաները սկսում են մրցակցել պետությունների հետ 27/01/2021 17:15 Վահան Քերոբյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները 27/01/2021 17:12 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը 27/01/2021 17:06 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել 27/01/2021 17:03 Արտեմ Հարությունյանն ու Մեխակ Արզումանյանը պաշտոններ են ստացել Արցախի ներքին գործերի նախարարության համակարգում 27/01/2021 16:59 «Քաղաքացիական պայմանագիրը» Հայկ Մարությանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել 27/01/2021 16:52 Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք. Զարիֆը՝ Փաշինյանին 27/01/2021 16:47 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին 27/01/2021 16:42 ՌԴ ԱԴԾ-ն Կալուգայի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական բջիջ 27/01/2021 16:35 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ 27/01/2021 16:21 Արցախի առողջապահական համակարգն ունակ է կազմակերպելու բժշկական սպասարկումը, սակայն նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն. Հայտարարություն 27/01/2021 16:09 Բայդենի քաղաքականության մեջ Լեհաստանը տեսնում է «շիզոֆրենիայի նշաններ» 27/01/2021 16:00 Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիք 27/01/2021 15:50 Ամերիկացի ներդրողները դատի են տվել AstraZeneca-ին 27/01/2021 15:42 ԱԺ նախագահը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերները հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել 27/01/2021 15:30 Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններով

Տվյալ բաժնի վերջին նյութերը