13/01/2020 14:02
Ոստիկանապետի պաշտոնակատարը գնացել է ԱԺ՝ հանդիպելու «Լուսավոր Հայաստան»-ին
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը Ազգային ժողվում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
«Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Արման Սարգսյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են», - Facebook-ում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։