Արդյոք պետք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը. Արկադի Խաչատրյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի մասին

13/01/2020 11:57

Արդյոք պետք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը. Արկադի Խաչատրյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի մասին


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Պատգամավորը մասնավորապես ներկայացրել է, որ ում է թիրախավորում օրենքը. 

«Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եվս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին:

Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, սակայն առանձին դրույթների, մոտեցումների և մեխանիզմների հետ կապված ունեմ մի շարք հարցադրումներ:

1.Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը.

2)այդ հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.

4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

2.Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ինչ գույք ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են 1 ք.մ. 1-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ 25 մլն. դրամով այսօր հնարավոր չէ գնել նույնիսկ 1-սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում, սակայն կարելի է գնել առնվազն 1-սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն 2-սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում: 25 մլն-ից շատ ավելի թանկ արժե տնամերձ հողամասը Երևանում և բազմաթիվ այլ համայնքներում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին և այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երևանի և ոչ միայն Երևանի հարյուր հազարավոր բնակիչներ:

Արդյոք պե՞տք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը:

3.Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 50 հանցագործությունների շարքում կան նաև այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը և այլն: Դրանց դեռ կանդրադառնամ:

4.Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ սննկացումը, այսինքն կարելի է պետության և թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած ինչ-որ գումարից ավելի առանց հայտարարագրելու Հայաստան բերելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:

5.ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 3 մլրդ. դոլլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը, իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաև հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:

6.Հիմա, օրինակ, որևէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք և հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը:

Կամ եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որևէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը:
Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը:

7.Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:

8.Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որը իդեպ հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:

9.Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, բա ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչ տեղեկություններ են դրանք: Բա ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլևս պաշտպանվելու իրավունք չունի:

10.Լավ, բա ու՞ր մնաց մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, բա ինչպե՞ս ենք ներդրումներ ներգրավելու:

11.Բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա և չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:

12.Ենթադրենք, մարդը կասկածվում է նախագծով նախատեսված հանցագործության կատարելու մեջ, սակայն մեղադրանքը չի հաստատվում, և մարդն արդարացվում է, այսինքն մարդն այլևս անմեղ է: Սակայն նախագծով սահմանված է, որ մարդուն արդարացնելը հիմք չէ գույքը չբռնագանձելու համար:

Որևէ մեկը ինձ կարող է բացատրել ինչու՞: Բա որ մարդն անմեղ է, գույքն ինչու՞ ենք բռնագանձում:
Եթե այդպես է, ուրեմն պետք չէ գույքի բռնագանձման գործընթացը առհասարակ կապել հանցագործություն կատարելու հետ: Պետք է հստակ սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի շեմից բարձր արժեք ունեցող գույք, պետք է հիմնավորեն այդ գույքի ծագումնաբանությունը, հակառակ դեպքում գույքը բռնագանձվում է: Այստեղ պետք է հասկանալ, թե մենք առհասարակ ինչ ենք ուզում անել՝ ուզում ենք գողո՞նը վերադարձնել, ուզում ենք «կուլակաթափությու՞ն» անել, թե ի՞նչ ենք ուզում անել:

13.Վերոհիշյալից ելնելով, ես կարծում եմ, որ օրենքի նպատակը պետք է լինի մեր երկրից թալանվածը վերադարձնելը, և սա պետք է նկատի ունենալ գույքի արժեքի շեմը սահմանելիս:

14.Կարծում եմ՝ կարելի է քննարկել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցման հնարավորությունը ոչ թե պետական բյուջե, այլ հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից կֆինանսավորվեն երկրի համար ռազմավարական նշանակության ծրագրեր:

15.Նախագծի վերաբերյալ կան նաև բազմաթիվ այլ դիտարկումներ, բայց առայժմ կբավարարվեմ այսքանով», - գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ՀՀ-ում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել

Տվյալ բաժնի վերջին նյութերը