Հայաստանում տարածված է լեյշմանիոզ հիվանդությունը, կանխարգելման հարցում օրենսդրական բաց կա. մասնագետ

14/01/2020 17:56

Հայաստանում տարածված է լեյշմանիոզ հիվանդությունը, կանխարգելման հարցում օրենսդրական բաց կա. մասնագետ


Ֆեյսբուքյան «Իմ շունը. Հայ շնասերների ակումբ» խմբում այսօր օգտատերերից մեկը գրառում էր արել, նշելով, որ շան մոտ լեյշմանիոզ հիվանդություն է ախտորոշվել։

Կլինիկայում, որտեղ ախտորոշվել է հիվանդությունը, թույլ են տվել կենդանուն տուն տանել։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կենսաբանական գիտությունների թեկնածու, քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» գլխավոր անասնաբույժ Միհրան Պերճիլազյանն ասաց, որ ՀՀ անասնաբուժության մասին օրենքով լեյշմանիոզը համարվում է հատուկ վտանգավոր հիվանդություն և մտնում է այն հիվանդությունների ցանկի մեջ, որոնք պարտադիր ծանուցման ենթակա են։

«Այսինքն, այն անասնաբույժը, որն այդ ախտորոշումը տվել է, անմիջապես պետք է հայտներ անասնաբուժական տեսչություն, որպեսզի այդ կենդանու նկատմամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեին. անալիզը կրկնվեր հանրապետական լաբորատորիայում, և եթե անալիզը հաստատվեր, այդ կենդանուն էֆթանազիայի ենթարկեին և ոչնչացնեին։ Լեյշմանիոզը մարդու համար վտանգավոր հիվանդություն է», - ասաց Միհրան Պերճիլազյանը։

Ինչ վերաբերում է հիվանդության բուժմանն, անասնաբույժն ասաց, որ լեյշմանիոզի դեղորայքային բուժումն արգելվում է, և եթե որևէ մեկը փորձի բուժում կատարել, կենթարկվի քրեական պատասխանատվության։

«ՀՀ օրենսդրությամբ բուժումն արգելվում է, որովհետև եթե կենդանուն բուժում եք լեյշմանիոզից, դեղորայքային կայունություն է այդ պարազիտը ձեռք բերում, և հետագայում եթե ուզենան մարդու համար օգտագործել, իսկ կենդանու և մարդու համար օգտագործում են նույն դեղորայքները, ապա հնարավոր է մարդուն չկարողանան բուժել»։

Անասնաբույժն ասաց, թե լեյշմանիոզի ախտորոշման դեպքում միանշանակ հայտնում են անասնաբուժական տեսչությանը, տեսչությունն է զբաղվում դրանով։

Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ ախտորոշվել այդ հիվանդությունը, ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժը պատասխանեց.

«Ամեն օր լեյշմանիոզ ախտորոշում եմ, ամեն օր հայտնում եմ դրա մասին։ Շատ է տարածված, վիճակը վաղուց է մտահոգիչ։ Արդեն քանի տարի է Հայաստանում կա այդ հիվանդությունը»։

Հարցին, թե կանխարգելման կամ վերացման համար ի՞նչ է անհրաժեշտ, բժիշկը պատասխանեց.

«Կան համապատասխան միջոցառումներ, որոնք արվում են անասնաբուժական տեսչության կողմից, քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի կողմից»։

ՍԱՊԾ անասնաբուժական տեսչության գլխավոր մասնագետ Հայկ Սերոբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ լեյշմանիոզը կենդանիներից փոխանցվող հիվանդություն է, մարդիկ էլ են վարակվում։ Փոխանցողները հանդիսանում են մժեղները, արյունածուծ միջատները, որոնց միջոցով տարածվում է հիվանդությունը։ Կծում են հիվանդ կենդանուն, հետո մարդուն, մարդը վարակվում է, մարդուց էլ կարող է վտանգը փոխանցվել կենդանուն։

«Եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, հիվանդությունը մահացու է։ Բուժումը բավականին թանկարժեք է, դժվար բուժվող հիվանդություն է։ Շներին բուժելը գրեթե անհնար է, քանի որ բուժելուց հետո հարուցիչները կայունություն են ձեռք բերում, հետո արդեն մարդուն բուժելը խիստ դժվարանում է», - ասաց Հայկ Սերոբյանը։

Ինչպես և անասնաբույժ Միհրան Պերճիլազյանը, անասնաբուժական տեսչության գլխավոր մասնագետը ևս հաստատեց՝ հիվանդությունը տարածված է, հանրապետությունում դեպքեր կան։ 

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը 2019 թվականին պաշտոնապես 3 դեպքի մասին են հայտնել՝ արձանագրված Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում։

Մասնագետի խոսքով՝ եթե կենդանին թեստին դրական է հակազդել, ապա անպայման պետք է էֆթանազիայի ենթարկվի.

«Կենդանուն քնեցնում ենք, որպեսզի հիվանդությունը չտարածվի»։

Դիտարկմանը, որ, օրինակ, վերոնշյալ դեպքում, հիվանդ կենդանուն տերը տուն է տարել՝ դա թույլատրելի՞ է, Հայկ Սերոբյանը պատասխանեց.

«Հրահանգը մշակում ենք, որ կոնկրետ այդ հարցը օրենսդրորեն կարգավորվի։ Օրենսդրական դաշտում այդ հարցում բաց կա։ Կենդանու տերը պետք է մտածի և հասկանա, թե ինչ վտանգ է կենդանին սպառնում։ Այդ շանը պահելով՝ նա իր ընտանիքի անդամներին, հարևաններին վտանգի առջև է կանգնեցնում»։

Նա ասաց նաև, որ հանդիպում է եղել անասնաբուժական կլինիկաների անասնաբույժ-մասնագետների հետ, հայտնել են իրենց մտահոգությունը և հորդորել հիվանդության բացահայտման դեպքում իրենց տեղեկացնել։

Հիվանդության հայտնաբերման դեպքերի քանակի մասին Հայկ Սերոբյանը դժվարացավ ստույգ թիվ ասել։

Խնդրի լուծումը, մասնագետի խոսքով, շատ դժվար է։

«Քայլեր պետք է ձեռնարկվեն միջատների դեմ պայքարելու համար, ճահիճների չորացման համար, փոխանցող գործոնները գոնե հնարավորինս վերացնենք։ Իսկ հիվանդության հայտնաբերման համար պետք է կենդանիներին պարբերաբար ստուգումների տանել։ Թեստին դրական հակազդած կենդանիներին պետք է էֆթանազիայի ենթարկել, որպեսզի մարդկանց բուժումն ավելի հեշտ լինի»։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:34 ԱԺ-ն ընդունեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրինագիծը Այսօր, 13:25 Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասումներ պետք չէ ունենալ. Փորձագետ Այսօր, 13:20 Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը Այսօր, 13:16 Արցախում վիրավորված շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է Այսօր, 13:13 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի. ինչ կա, այդտեղ է թաքնված. Աշոտյան Այսօր, 13:09 Ձեր բարձրաձայնած խնդիրը ինձ մոտ հարցեր առաջացրեց Ձեր մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ. Հակոբ Արշակյանը՝ Գևորգ Գորգիսյանին Այսօր, 13:04 Սահմանադրական դատարանը, ի դեմս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է օրվա իշխանության կոկորդում. Գոհար Մելոյան Այսօր, 13:00 ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը (Տեսանյութ) Այսօր, 12:57 Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը. հափշտակել են ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ Այսօր, 12:50 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից աղաղակող որևէ իր չի հայտնաբերվել. փաստաբան Այսօր, 12:44 Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) Այսօր, 12:39 «Դալմա մոլ» և «Երևան մոլ» կենտրոններում գողությունով են զբաղվել 359 անձ, պատճառվել է 22 մլն դրամի վնաս. Քննարկում ՔԿ-ում Այսօր, 12:27 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի Այսօր, 12:14 Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում. Էլինար Վարդանյան Այսօր, 12:07 ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ Այսօր, 12:00 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին Այսօր, 11:56 Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը շասսիի անսարքության սենսորի ահազանգի պատճառով վերադարձել է օդանավակայան Այսօր, 11:49 Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Այսօր, 11:42 Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել դպրոցականի. վերջինս հիվանդանոցում մահացել է Այսօր, 11:35 Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Այսօր, 11:27 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքի նախագիծը Այսօր, 11:20 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Այսօր, 11:11 Քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան (Տեսանյութ) Այսօր, 11:04 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Այսօր, 11:00 Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Ոլորտի ներկայացուցիչները սպանդանոցների հարցը վարչապետին լիարժեք չեն ներկայացնում. Ծառուկյան Այսօր, 10:45 Հատուկ միջոցառում՝ Շիրակում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (Տեսանյութ) Այսօր, 10:36 Սադրանք էր, մարդիկ էլ ռոբոտ չեն, արձագանքեցին. Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին Այսօր, 10:29 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:18 «Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն և արտահերթ ընտրություններ անել Այսօր, 10:16 «Իրատես». Հադրութի քաղաքապետը խոր զզվանք է առաջարել արցախցիների մեջ Այսօր, 10:14 «Փաստ». Հարց է առաջանում, թե այդ 9 մլրդ դրամը հատկապես որ ոլորտներում է ծախսվել Այսօր, 10:10 «Հրապարակ». Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել. Դավթյան Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Հանձնաժողովը պարտավորեցնում է «Լիդիան Արմենիա»-ին պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը Այսօր, 10:00 «Հրապարակ». «Դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի». Վահան Կոստանյան Այսօր, 09:57 Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Այսօր, 09:54 «Փաստ». Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ ԱԺ ընտրություններում չի կարողանալու մեծամասնություն ապահովել Այսօր, 09:51 «Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան Այսօր, 09:48 «Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ Այսօր, 09:45 Անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի. «Հրապարակ» Այսօր, 09:42 Արցախում երկու զինծառայող է վիրավորվել Այսօր, 09:39 Հրատապ. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն 23/01/2020 22:43 Հայկոն ու Մկոն կրկին միասին են. քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն 23/01/2020 22:39 Պարոն վարչապետ, վատ իրավաբաններից պետք է հրաժարվել. Արսեն Բաբայան 23/01/2020 20:00 «ՄՅՈւ»-ն մտադիր չէ աշխատանքից ազատել Սուլշերին 23/01/2020 19:51 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական 23/01/2020 19:42 Չինաստանում կորոնավիրուսի բուժման միջոց են գտել 23/01/2020 19:36 «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է 23/01/2020 19:28 Հնդկաստանի արևելքում ավելի քան 600 գրոհային է հանձնվել իշխանություններին 23/01/2020 19:14 Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար 23/01/2020 19:10 Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 19:05 Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան 23/01/2020 19:01 Սխալ է ԱԺ նախագահի այն պնդումը, թե ինքը գիտի իր իրավունքները. Արսեն Բաբայան 23/01/2020 18:45 Ղազախստանում մեկ տարում կարմրուկից 21 մարդ է մահացել 23/01/2020 18:41 Հայկական «Կարինե»-ն ցուցադրվեց լոնդոնյան «Cine Lumiere»-ում 23/01/2020 18:25 «Իմ քայլը» նոր նախագծով փորձում է զսպել երիտասարդների շրջանում արտագաղթի միտումը 23/01/2020 18:14 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել 23/01/2020 18:08 Ոստիկանությունը տարածել է զինված անձի վնասազերծման տեսանյութը (Տեսանյութ) 23/01/2020 18:01 Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 17:39 Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2019 թ. գործունեության արդյունքները 23/01/2020 17:32 Ինչպես են տեղի ունեցել զինված անձի և ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցությունները (Տեսանյութեր) 23/01/2020 17:21 Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացությունների թիվը հասել է 617-ի 23/01/2020 17:15 Ամանորին հավելյալ դրամաշրջանառությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես զբոսաշրջիկների թվաքանակի էական աճով. ՏԶՆԿ 23/01/2020 16:42 «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած անձը ոստիկանապետի ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն (Տեսանյութ) 23/01/2020 16:32 Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել. Վիկտոր Սողոմոնյան 23/01/2020 16:01 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը 23/01/2020 15:54 Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 15:48 «Էրեբունի պլազա»-ում կատարվում են անհետաձգելի աշխատանքներ, ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն 23/01/2020 15:46 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 23/01/2020 15:41 Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր 23/01/2020 15:28 Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 23/01/2020 15:16 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ են հնչել 23/01/2020 14:58 Ինքնասպանությունը բեմականացված էր․ կնոջը սպանել էր․ Տավուշի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ) 23/01/2020 14:52 Վանեցյանի ներկայացուցիչները Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից պահանջում են հերքել ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները 23/01/2020 14:40 Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 23/01/2020 14:38 Նավթի համաշխարհային գները նվազում են 23/01/2020 14:19 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Մակունց 23/01/2020 14:06 Թուրքիայում հայտարարվել է Լիբիայում ռազմական խորհրդականների աշխատանքի շարունակության մասին 23/01/2020 14:00 Այս տարի ականատես կլինենք ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի քննարկմանը. Ալեն Սիմոնյան 23/01/2020 13:51 Բաքվի ջարդերը հովանավորվել են տեղի իշխանությունների կողմից. իտալացի պատգամավոր 23/01/2020 13:45 Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին 23/01/2020 13:41 Պետական հեղաշրջման փորձեր՝ առանց անունների և իրավական հետևանքների՝ ըստ Արմեն Գրիգորյանի 23/01/2020 13:31 Երեկ շփոթմունք էր եղել. Ալեն Սիմոնյանը՝ իրեն նախազգուշացնելու մասին 23/01/2020 13:22 Անհայտ անձը Սիեթլում հրաձգություն է իրականացրել 23/01/2020 13:13 Պուտինը Երուսաղեմում բանակցություններ է վարում Նեթանյահուի հետ 23/01/2020 13:03 Ավստրալիայում կործանվել է հրդեհը մարող օդանավ 23/01/2020 12:56 Ջոնսոն. Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին 23/01/2020 12:49 Ավարտվել է երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 23/01/2020 12:40 Կառավարությունը մայիսի 29-ը կհամարի ոչ աշխատանքային օր (Տեսանյութ) 23/01/2020 12:39 Չօգտագործվող հողերի մասին որոշում ենք կայացրել. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 12:34 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքով հարուցվել է քրգործ 23/01/2020 12:29 Հունվարի 27-ը՝ ոչ աշխատանքային օր 23/01/2020 12:24 Կառավարությունից չեն պարզաբանում՝ որոնք են Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերությունները 23/01/2020 12:20 «Յուվենտուսը» 3:1 հաշվով պարտության է մատնել «Ռոմային» 23/01/2020 12:15 Տավուշում ամուսինը խեղդամահ է արել կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն 23/01/2020 12:09 Հարցը լուծվեց. լրագրողները կօգտվեն կառավարության ճաշարանից 23/01/2020 12:01 Չեմ հասկանում՝ այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք. Վարչապետ 23/01/2020 11:53 Մենք այն կանխավարկածով ենք, որ կովերը հանկարծ չմրսեն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 23/01/2020 11:40 ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ