Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա. Էկոնոմիկայի նախարար

14/01/2020 17:47

Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա. Էկոնոմիկայի նախարար


Հունվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը։

«Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով` 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը` 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ, չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ». նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ զարգացման ուղղությամբ, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Օպերատիվ տեղեկատվություն

- Տնտեսական ակտիվության օպերատիվ հունվար-նոյեմբեր ամիսներին այն կազմել է 7.5%: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 2019 թվականին ՀՆԱ իրական աճը գերազանցելու է 7.5%-ը։
- Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.3%:
- Ծառայություններն  աճել են 14.8%-ով։
- Շինարարությունն աճել է՝ 4․5%-ով։
- Համաձայն ՎԿ օպերատիվ վիճակագրության՝ ապրանքների արտահանումը հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում աճել է 9.0%-ով, իսկ նոյմեբեր ամսին 25.7%-ով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, տարեկան արտահանման աճը կգտնվի 9-10%-ի միջակայքում:

Զբաղվածության մասին

- 2019 թվականին զբաղվածության վերաբերյալ ցուցանիշներն առայժմ հայտնի են սեպտեմբերի դրությամբ․ ոչ պետական, ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է շուրջ 14%-ով /միջին աշխատավարձը կազմել է 188 հազար դրամ/:
- Կազմակերպությունների թիվը կազմել է 45577 /աճելով 4700-ով/։
- Զբաղվածությունը ընդլայնվել է մոտ 36 հազարով / ոչ պետականում աճել է 40 հազարով/: Առավել բարձր աճ գրանցած ճյուղերն են․
o Մշակող արդյունաբերությունը՝ 5300 /73 հազար զբաղված/
o Մեծածախ և մանրածախ առևտուրը` 12400 /102 հազար զբաղված/
o Կացության և հանրային սննդի կազմակերպումը` 4300 /29 հազար զբաղված/
o Տեղեկատվությունը և կապը՝ 2300, ՏՏ՝ 2100  /համապատասխանաբար 23 և 12.5 հազար/
o Այլ սպասարկման ծառայությունները` 2700 /17 հազար/
Արտաքին առևտրի վերաբերյալ

Աճ արձանագրած ապրանքախմբերի մասով

- 2019 թվականին արտահանման կառուցվածքում դրական միտումներ են արձանագրվել, մասնավորապես՝ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26,9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13,5%-ով: Դրական զարգացումներ են նկատվում նաև արտահանման աշխարհագրության բազմազանեցման տեսանկյունից, կա դեպի երրորդ երկրներ հայկական ապրանքների նկատելի աճ։ 2019 թվականի 11 ամինսերին արտահանման աճ են արձանագրել հետևյալ ապրանքային խմբերը՝ 80 ծավալային տոկոսից ցածր խտությամբ սպիրտային խմիչքներ, այդ թվում՝ կոնյակ՝ 26.7%, ծխախոտ՝ 4․9%, պղնձի խտանյութ՝ 16.8%, անմշակ ոսկի՝ 31%,  երկաթամիահալվածք՝ 18.1%, շոկոլադ՝ 14.6%, մրգային  գինիներ՝ 75.1%, խաղողի գինի՝ 25,5%, ոսկերչական իրեր՝ 19.2%:

Պտուղբանջարեղենի ու խաղողի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է

-  Ընթացիկ տարում պտուղբանջարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 251.2 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 36.1 մլրդ. դրամի), այդ թվում` 62.5 հազար տոննա բանջարեղեն, 25.3 հազար տոննա պտուղ և 163.4 հազար տոննա խաղող։
- 2019 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի ծավալները 62.5 հազար տոննայով կամ 24.9 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ 
- 2019 թվականին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 158.4 դրամ, նախորդ տարվա 154.4 դրամի դիմաց:

Ըստ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ հանրապետությունից արտահանվել է շուրջ 142.9 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, որից՝ 92.9 հազար տոննա պտուղ և 50 տոննա բանջարեղեն:

Զբոսարջություն

1. Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն առայժմ ամփոփված է միայն 9 ամիսվա կտրվածքով․  այն կազմել է 1 մլն 459 հազար 200 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է եղել 14.4%-ով։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին այցելությունների բացարձակ թվի աճ ապահոված երկրների եռյակում են. Ռուսաստանը,  Վրաստանը և  Իրանը, որոնց հաջորդում են  ԱՄՆ և Գերմանիան` վերջինս ապահովելով 45.01% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  Ներքին զբոսաշրջության ցուցանիշն ավելացել է շուրջ 45%-ով՝ հասնելով 1,4 միլիոնի։
(Հունվարի վերջին կամփոփվի սահմանային անցման կետերով Հայաստան ընդհանուր այցելությունների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, իսկ ավելի ուշ՝ զբոսաշրջիկների թիվը)։

Վարկանիշային գնահատականներ

Այս տարի «Մուդիս» և «Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպությունների սանդղակում Հայաստանը բարելավեց իր վարկանիշը` դառնալով համապատասխանաբար՝ B1-ից Ba3 և B+ից BB-: Հայաստանը բարելավեց դիրքերը նաև Գլոբալ մրցունակության, Legatum Prosperity Index-ի բարգավաճման զեկույցներում, ինչպես նաև ներառվեց ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների ինդեքսի առաջին տասնյակում։ Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը բարձրացեց Հայաստանի դիրքը 5 կետով։

Աշխատանքներն՝ ըստ գործառութային հիմնական ուղղությունների

1) Տնտեսության կայուն զարգացման երկարաժամկետ նպատակների իրագործման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ոլորտային 5 ռազմավարություն.

- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարություն
- Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն
- Գործարար միջավայրի բարելավման ռազմավարություն
- ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն
- Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030թթ. ռազմավարություն

Պատրաստվել է նաև չափագիտության ոլորտի արդիականացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր։

Մշակված բոլոր փաստաթղթերը ներկայացվել են հանրային քննարկման։ Կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որով առաջիկա տասնամյակում կարձանագրվեն հետևյալ  ցուցանիշները.

- 2019 թվականի նկատմամբ մեկ տնտեսության միջին տարեկան եկամուտը կքառապատկվի
- Գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճը 2029 թվականի նկատմամբ կգերազանցի 7%-ը
- Անմշակ վարելահողերի կշիռը չի գերազանցի 25%-ը՝ 45․5%-ի դիմաց,
- Ոռոգվող վարելահողերի կշիռը կգերազանցի 40%-ը՝ 26%-ի դիմաց,
- Գյուղատնտեսական արտադրանքի (այդ թվում վերամշակված) արտահանման ծավալները կավելանան շուրջ 44%-ով

ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը նախատեսում է․

- Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում
- ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում
- ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում
- ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում
2) Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսը։ Նախարարության հետ աշխատանքների և համապատասխան ուսումնասիրության արդյունքում փորձագետները նշել են․
- Հայաստանում չկան ներդրումային օրենսդրության լուրջ բացեր, իսկ որոշ ոլորտներում Հայաստանն ունի բավականին առաջադեմ մոդել
- Անհրաժեշտ է ապահովել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների շարունակականությունը հակակոռուպցիոն ռազմավարության, մրցակցության, արդարադատության, հարկային և մաքսային ոլորտների մարմինների ինստիտուցիոնալ ուժեղացման աշխատանքներում
- Կան արտահանման լուրջ (մինչև  1 մլրդ ԱՄՆ դոլար) ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, որոնք վերոնշյալ բարեփոխումների իրականացման արդյունքում կարող են էլ ավելի հետաքրքիր դառնալ ծախսարդյունամետ (efficiency-seeking) օտարերկրյա ներդրումների համար: Դրանք են թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները։

3) ՀՀ վարչապետի հանձնարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ 12 ոլորտ ներկայացնող խմբերով։

4) Ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է պետություն-մասնավոր գործընկերության կարգավորման իրավական շրջանակը։ Մշակվել են օրենքից բխող պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման մի շարք կարգավորումներ։

5) Շարունակվում են աշխատանքները գործարարներին աջակցող eRegulations Armenia նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Հարթակը, որտեղ արդեն իսկ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների կողմից առավելապես պահանջված 18 ընթացակարգերը, ուղեցույց կծառայի Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:

6) Տարվում են աշխատանքներ ՀՀ-ում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ: Ներկայումս վերանայվում է ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, մշակված են համապատասխան ուղեցույցները, գնահատման չափորոշիչները:

Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցություն

2019 թվականի ընթացքում մեկնարկել կամ անհրաժեշտ փոփոխությունների են ենթարկվել  գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը.

7) Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։

8) Մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապա¬հովման պետական աջակցության ծրագիրը․ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողների կողմից ներկայացվել է 185 դիմում, կնքվել է 24 պայմանագիր և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։  

9) Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով 1 միավոր վարկ։

10) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը». 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով:

11) Այս տարի լրամշակվել է Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ, 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ:

12)  Lրամշակվել է նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

13)  Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը ևս այս տարի լրամշակվել է.  տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:

14) Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Միայն ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում ագրոպարենային ոլորտում կատարվել է շուրջ 2.9 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում:

15) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը. հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 70 տոկոսով: Ծրագրի իրականացումը մրցակցային միջավայր է ստեղծել մթերումների դիմաց վճարումների առումով և վերջին տասնամյակի ընթացքում 1-ին անգամ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի արժեքը գյուղացիական տնտեսություններին ամբողջությամբ վճարվել է մինչև դեկտեմբերի վերջը։

16) Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով 210 շահառուի տրամադրվել է 357  միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։

17)  «Հողերի գլոբալ գործընկերության 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող հողերի կայուն կառավարման խթանմանը աջակցություն» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության (FAO) միջև ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին։

18) Հողերի չօգտագործման խնդիրների նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է 279 000 ԱՄՆ դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։

Արդյունաբերություն

19) 2019-ի թվականի ընթացքում հավանության է արժանացել 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Դրա շրջանակներում տրամադրվել է 14,8 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է 3320 աշխատատեղերի ստեղծում: 13 ծրագրերի տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ, ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ։

20) Ապահովվել է հայկական ընկերությունների մասնակցությունը 5 միջազգային ոլորտային ցուցահանդեսների հետևյալ ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, սննդի վերամշակում, կոշիկի արտադրություն, ոսկերչություն: Արդյունքում կնքվել են շուրջ 371.4 մլն դրամի չափով արտահանման պայմանգրեր։

21) Հայաստանն ազգային տաղավարով մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական մշակույթը,  զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները։

22)  Ապրիլ-հոկտեմբերին Հայաստանը ազգային տաղավարով մասնակցել է Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Հայկական տաղավարը նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:

23)  Հայկական գինեգործական 30 ընկերություններ մասնակցել են 9 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի ազգային միասնական տաղավարով։ Ամրագրվել է թվով 200 նախնական պայմանավորվածություն արտահանման ուղղությամբ։

24)  Իրականացվել է հայկական խաղողի սորտերի 420 նմուշի գենոֆոնդի ուսումնասիրություն, նոր սորտերի հայտնաբերում և 171 անձնագրավորված սորտ Armenian Vitis Database տեղեկատվական բազայում։

Փոքր և միջին ձեռներեցության աջակցություն

25) ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նախատեսվում է ապաքրեականացնել չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման կամ դրոշմավորման կանոնների խախտումները։
26)  Ստեղծվել է բիզնեսի պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայման տեղեկատվական և խորհրդատվական առցանց հարթակ www.isc.am հասցեով, որտեղ գործարարները կարող են գտնել ձեռնարկատիրությանն առնչվող ուսուցողական նյութեր և տեսանյութեր, ինչպես նաև ոլորտային բիզնես ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան նրանց պատկերացում կազմել տվյալ ոլորտում արտադրություն/ծառայություններ իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։

27) «Հաջող սկիզբ» դասընթացներին մասնակցել են 364 սկսնակ գործարարներ, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր, 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության: Ծրագրի արդյունքում 2019 թվականի ընթացքում ստեղծվել են նոր 82 ՓՄՁ սուբյեկտներ։

28)  2019 թվականին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում համաձայնեցվել և մշակվել է սկսնակ գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրման նոր մեխանիզմ, ինչի արդյունքում կտրուկ կավելանա այս ուղղությամբ ՆԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության հնարավոր շահառուների քանակը, ինչպես նաև տրամադրվող վարկային երաշխավորությունների սահմանաչափը 5 մլն ՀՀ դրամից կավելանա մինչև 7 մլն ՀՀ դրամ։

29)     «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» կողմից 2019 թվականին կնքված վկայագրերի ապահովագրական գումարները կազմել են 11,584,358,543 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.48 անգամ), իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ 112,543,619 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.49 անգամ):

30) 2019 թվականի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն  ներկայացվել է գյուտի և օգտակար մոդելի 145 հայտ, արդյունաբերական նմուշի 37 հայտ, ապրանքային նշանի 2582 հայտ, որը  նախորդ տարվա համեմատ 28%-ով աճել է:

Արտաքին առևտուր, միջազգային համագործակցություն

31) ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով՝ REX համակարգում գրանցվել է 135 կազմակերպություն, որոնցից 100-ը՝ այս տարվա ընթացքում․ (արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած մրգեր և բանջարեղեն և այլն): Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է  Նախարարության կայքում և e-regulations հարթակում։
32)  Եվրոպական միության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:

33)  2019թ. հոկտեմբերին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը և ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը. քննարկվել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի շրջանակում ճանապարհային քարտեզների իրականացումը, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև աշխարհագրական նշումների օրենսդրությանն առնչվող այլ հարցեր:

34)  Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որով Սինգապուրը պարտավորություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ: Ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որն ազատականացնում է երկու երկրների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները և նպաստում նոր շուկաների բացահայտմանը:
35)  Նախորդ տարվա հոկտեմբերի 25-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև  առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն հնարավարություն է տալիս նվազեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու արգելքները, ինչպես նաև բարձրացնել կարգավորման թափանցիկությունը: Հոկտեմբերից ուժի մեջ է նաև ԵԱՏՄ - Իրան ժամանակավոր համաձայնագիրը, որով նախատեսված է ԻԻՀ  սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:
36) 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվեց ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիության ապահովումը:
37)  Հոկտեմբերի 25-ին հայկական կողմի աշխատանքների արդյունքում ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։

Զբոսաշրջություն

38) 2019 թվականի ընթացքում Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչներ և բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, ԱՄՆից, Լեհաստանից, Իսրայելից։ Այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավել դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում։

39) ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ապպահովվել է Հայաստանի պաշտոնական տաղավարի ներկայությունը հետևյալ միջազգային 4 հեղինակավոր ցուցահանդեսների

40)  ՍԷԿՏ համակարգի օգնությամբ զբոսաշրջության վիճակագրությունը բարելավելու նպատակով մշակվում է համապատասխան համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ապահովել առավելագույն ճշգրտությամբ տվյալների ստացում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:

41) Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ՀՀ մարզերում կազմակերպվել է 5 ավանդական փառատոն, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի  և հարակից համայնքների բնակչությունը, ներքին և ներգնա զբոսաշրջիկները յուրաքանչյուրին:

42) Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում hաստատվել և իրականացվում են Հայաստանի 6 մարզերում  զբոսաշրջային հիմանական ուղղություններ տանող ճանապարհների  կամ զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ։ Ավարտվել է շինարարությունը Գառնիի «Քարերի սիմֆոնիա», Ստեփանավի Դենդրոպարկի, Գյումրու Կումայրու փողոցի, դեպի Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի զբոսաշրջային հանգույցներում։ Այս տարի կսկսի մեծածավալ շինարարություն զբոսաշրջային վայերերի բարեկարգման նպատակով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:55 Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին Այսօր, 19:50 Գարեգին Բ-ն և Պերճ Սեդրակյանը քննարկել են Էջմիածնի Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգման ծրագիրը համազգային ջանք դարձնելու հարցը Այսօր, 18:16 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» Այսօր, 17:10 Արսեն Բաբայանը կոչ է անում նախագահին կատարել սահմանադրական պարտականությունները, այլապես նա ևս կկրի հակասահմանադրական իրավիճակի պատասխանատվությունը Այսօր, 16:28 Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից՝ վերցնելով իր հետ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը. Նարեկ Սամսոնյան Այսօր, 15:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին Այսօր, 15:56 Նստենք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ, վարի ենք տալու էս ամեն ինչը. Թևան Պողոսյան Այսօր, 15:00 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 14:47 «Ռեալը» միանձնյա գլխավորել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Այսօր, 14:32 «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը Այսօր, 14:30 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Այսօր, 14:21 Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ շանս չունի «կենդանի» մնալու ՄԻԵԴ-ում. Վարոսյան Այսօր, 14:14 Երեք մարդ է վիրավորվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման հետևանքով Այսօր, 14:01 Բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ. ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորական ուղերձ է հղել Այսօր, 13:56 Խիտ մառախուղը կարող է լինել Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման պատճառ Այսօր, 13:50 ՏԶՆԿ. 10 փաստ, որի մասին չի խոսել Նիկոլ Փաշինյանը Այսօր, 13:43 Վարչապետի վերջին ասուլիսը նրա ֆիասկոն էր. հոգեբան Այսօր, 13:37 Ինգուշեթիայի կառավարությունը կես տարի աշխատանքից հետո ցրվել է Այսօր, 13:30 Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր Այսօր, 13:23 Իշխանությունը հասկանում է իր մոտալուտ պարտությունը. Վահան Բաբայան Այսօր, 13:17 Սատանան մանրուքների մեջ է. Նիկոլ Փաշինյանը պատմեց գրիչի, Վահե Գրիգորյանի նամակի և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին Այսօր, 13:10 Իրանում ուղևորատար օդանավը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց Այսօր, 13:04 Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Այսօր, 12:59 Նիկոլ Փաշինյանի թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներն են. ՀՀԿ խոսնակ Այսօր, 12:55 Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել այդ մարդուն. Վահան Բաբայանը՝ Փաշինյանի մասին Այսօր, 12:49 Նա չայցելեց զոհերի պանթեոն. բոլոր սիսիանցիների դեմքին վարչապետի հանդեպ զզվանք կար. Ազատամարտիկ Այսօր, 12:36 Ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետն ամեն ինչին վերաբերում է սքեթչերի մակարդակով. Աղեկյան Այսօր, 12:29 Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Այսօր, 12:18 Վարչապետ Փաշինյանը, լեզուս էլ չի ֆռում ասեմ վարչապետ, էդ պաշտոնը զբաղեցնող անձը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու հարցում. Շարմազանով Այսօր, 12:10 Ռուբեն Մխիթարյանը դիմել է երկրի քաղաքական և հոգևոր իշխանություններին՝ կոչ անելով չտեսնելու չտալ հասարակության մեջ տիրող խայտառակ վատ մթնոլորտը Այսօր, 12:04 Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 11:55 Գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են. Գագիկ Սուրենյան Այսօր, 11:46 Սիսիանի մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ Այսօր, 11:35 Հոնկոնգյան հիվանդանոցներից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարք է գործի դրվել Այսօր, 11:26 Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Այսօր, 11:17 Հայտնի է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը Այսօր, 11:05 Բոլիվիայի նախագահի ժ/պ-ն բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել Այսօր, 10:57 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի հունվարի 29-ին Այսօր, 10:48 Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:40 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր. Փաշինյան Այսօր, 10:26 Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 1.5 անգամ ավելացել է Այսօր, 10:15 Գիտակցել պահի կարևորությունը և միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին. «Ազգային օրակարգ»-ի հայտարարությունը Այսօր, 09:53 Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:45 Ընտանիքի անդամների թիրախավորումը և նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան Այսօր, 00:56 Բասկետբոլի աստղ Կոբի Բրայանտը դարձել է օդային աղետի զոհ Այսօր, 00:51 ՍԴ նախագահի դստերը թիրախավորած ավագանու հարցը կքննվի վերահսկող հանձնաժողովում. ՔՊ-ն դատապարտում է ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը Այսօր, 00:42 Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ավագանին հայհոյանքների պատճառով ապաակտիվացրեց Facebook-ի իր էջը Այսօր, 00:28 Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ. առավել արագ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները. Հայկ Մարտիրոսյան Այսօր, 00:20 ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից. Politik.am 26/01/2020 23:52 Չնայած «առաջընթացին», Հայաստանը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան 26/01/2020 23:41 «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը. Խաժակյան 26/01/2020 19:38 Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով. Նիկոլ Փաշինյան 26/01/2020 19:33 Տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՍԴ նախագահն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին 26/01/2020 18:54 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան 26/01/2020 18:04 ՍԴ նախագահը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մակինյան 26/01/2020 16:38 Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խոստացված փաստը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ 25/01/2020 23:43 Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան 25/01/2020 18:36 Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ. Մարուքյան 25/01/2020 17:54 «Սուտն ու կեղծիքն անընդունելի են». Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 16:29 Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբանը պատասխանել է Փաշինյանին 25/01/2020 15:58 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան 25/01/2020 15:50 Իսրայելում 19 պաղեստինցի է տուժել զինվորականների հետ բախումների հետևանքով 25/01/2020 15:39 Մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել. Փաշինյան 25/01/2020 15:34 Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը 25/01/2020 15:25 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ. Արցախի ԱԺ նախագահը պատասխանում է Փաշինյանին 25/01/2020 15:08 Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 14:57 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. ՊԲ 25/01/2020 14:44 Գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն ձեր դարպասը ներկեք». Փաշինյանը հիշեց՝ Իջևանի իրենց դարպասը ներկած չէ 25/01/2020 14:36 Փաշինյանը 100 տոկոսով համաձայն է Աճեմօղլուի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 25/01/2020 14:35 Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը 25/01/2020 14:30 Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի հաճախում աշխատանքի և աշխատավարձ է ստանում 25/01/2020 14:21 Ճանաչվել եմ տուժող. Փաշինյանը փակագծեր բացեց ՀՔԾ այցելության վերաբերյալ 25/01/2020 14:16 Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր թեզով, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Աշոտյան 25/01/2020 14:13 Փաշինյանը պարզաբանեց իր ու Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը 25/01/2020 14:06 Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու համակարգ է. վարչապետ 25/01/2020 14:04 Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք. վարչապետը՝ ՍԴ-ի մասին 25/01/2020 14:00 Ինչ են խոսել Հրայր Թովմասյանն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից հետո 25/01/2020 13:55 ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժ/պ-ներ նշանակելով ասել եմ՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու. Փաշինյան 25/01/2020 13:49 Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 25/01/2020 13:44 Կարող ա մի մարդ ստացել է բնակարան, կազինոյում խաղացել-պատվել ա, ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների խնդրի մասին 25/01/2020 13:32 Մենակ չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին 25/01/2020 13:20 Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով 25/01/2020 13:03 «Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:59 ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:54 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (Տեսանյութ) 25/01/2020 12:48 Փաշինյանի ամանորյա ուղերձի ուղիղ եթերն ու Լոս Անջելեսի 20 հազարանոց հանրահավաքը՝ նոր Հայաստանի մասին 100 փաստում 25/01/2020 12:47 Բալային համակարգը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը. Փաշինյան 25/01/2020 12:42 Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է, հայրական օջախները Թիֆլիսում են գտնվում. Փաշինյան 25/01/2020 12:32 ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը Փաշինյանը ներառել է նոր Հայաստանի մասին 100 փաստի ցանկում 25/01/2020 12:23 ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել մեր և միջազգային հանրության կողմից. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 25/01/2020 12:17 Հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ 25/01/2020 12:11 2019-ի ընթացքում հաստատվել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ 25/01/2020 12:04 Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1287-ի 25/01/2020 11:46 ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 11:44 Պերուում ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդման պատճառով 25/01/2020 10:59 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի 25/01/2020 10:19 «Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին՝ ասուլիս տալու համար 25/01/2020 10:14 «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել 25/01/2020 10:11 Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկների արշավախմբի որոնողական աշխատանքները 25/01/2020 10:08 «168 Ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը