Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում. Աչաջուրի համայնքապետ

15/01/2020 18:43

Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում. Աչաջուրի համայնքապետ


2020 թվականն Առողջապահության նախարարությունն ազդարարեց հայտարարությամբ՝ հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատներ կլուծարվեն, քանի որ ապահովում են տարեկան սահմանվածից քիչ ծնունդ, չունեն տեխնիկական հագեցվածություն ու սանիտարահիգիենիկ պայմաններ, դրանց գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ: Օրեր շարունակ մանագիտական հանրությունն ու տվյալ բնակավայրերի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց համայքների ծննդատները ոչ թե փակվեն, այլ՝ վերազինվեն:

Լուծարման ցուցակում տեղ է գտել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատունը: Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի:

«Մենք հասկանում են, որ խնդիրներ կան, օրինակ՝ անեսթեզիոլոգ չունենք ու չենք էլ ունեցել, բայց մենք նախարարությանը խնդրում ենք ծննդատունը փակելու փոխարեն մեզ ուղղակի անեսթեզիոլոգ տրամադրել: Երբ, օրինակ, կեսարյան հատման խնդիր է առաջանում, ծննդկանին մեզ մոտից Իջևան ենք տեղափոխում: Մի քանի ամիս առաջ մեզ շտապ օգնության մեքենա են տրամադրել, ինչը գործն առավել է հեշտացնում: Փառք Աստծո, որևէ ողբերգական դեպք չենք ունեցել: Մի քանի օր առաջ մեր բժշկի՝ Կորյուն Վարդապետյանի հետ գրանցման մատյանն էինք նայում, ծնունդներ է ընդունել Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը:

Նա չի հերքում՝ իրենց հիվանդանոցը (նաև՝ ծննդատան բաժանմունքը) վիրահատարան չունի: Ինքը, որպես համայնքի ղեկավար, պատրաստվում էր դիմել Առողջապահության նախարարություն, որպեսզի թեկուզ համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցում եղած բացթողումները շտկեն, վիրահատարան ստեղծեն: Վստահ է՝ բարերարներ կգտնվեն, ովքեր ֆինանսական ներդրումներ կանեն բնակիչների համար անչափ կարևոր այս հաստատությունում:

Համայնքապետը նկատում է՝ ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի, ինքն էլ 42 տարի առաջ հենց Աչաջուրի ծննդատանն է ծնվել: Իրենից ավագներ էլ կան, որոնց ճիչն առաջին անգամ այնտեղ է լսվել:

Եվ, որ ամենակարևորն է, այն հատուկենտ գյուղերից է, որ արտագաղթ չունի, բնակչությունն ավելանում է: Նոր ընտանիքներ են անընդհատ ձևավորվում, տներ սարքում: Հարուստ գյուղ է: 

Ի դեպ, Աչաջուրն այն բացառիկ սահմանամերձներից է, որ հասարակական տրանսպորտի խնդիր չունի. ավտոբուսներ չկան, սակայն երթուղային տաքսիներն Աչաջուր-Իջևան ճանապարհն անցնում են առավոտից երեկո, տաքսիներ ևս կան:

«Գրանցված հղիներ շատ կան այստեղ, կոնսուլտացիաների համար պարտադիր գալիս են: Օրինակ՝ մոտ 200 գրանցվածից 100-ը, 120-ը հաստատ այստեղ են ծննդաբերում: Թիվը միայն անցած տարի մի փոքր պակասեց, քանի որ նորից փակման մասին խոսակցություններ կային, ու հղիներից ոմանք մտածելով, որ կարող է կեսից փակվել՝ ուրիշ ծննդատուն տեղափոխվեցին: Սահմանից ընդամենը 5 կիլոմետր ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում», - ընդգծեց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ չեն փակվի այն ծննդատները, որոնք օրական գոնե մեկ ծնունդ ունենում են, կամ, առնվազն՝ երկու օրը մեկ: Չոր հաշվարկով՝ տարեկան ամենաքիչը 150 երեխա պետք է ծնվի:

Սակայն այս վիճակագրությունը տարածել բոլոր համայնքների վրա՝ անհասկանալի է. կան ոչ մեծ համայնքներ, որոնք բնականոն աճ են ապահովում, սակայն նման թիվ ապահովել ֆիզիկապես ի վիճակի չեն: 

Աչաջուրցիների պահանջ-խնդրանքը կառավարությունից մեկն է՝ վերազինել իրենց ծննդատունը, վիրահատարանի հարցում աջակցել և անեսթեզիոլոգ տրամադրել: Կամ, եթե նույնիսկ ֆինանսապես չեն աջակցում, գոնե 1 տարի ժամանակ տրամադրեն՝ իրենք բարերարների օգնությամբ այդ ամենը կանեն:

Սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված բացթողումներ չունեն: Տաք ու սառը ջուրը շուրջօրյա է, համայնքապետարանն էլ 2019 թվականին շուրջ երկու միլիոնի ներդրում է արել ծննդատան վերանորոգման համար:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:26 Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ղեկավարելու է ԵԱՏՄ-ի հետ կապ ունեցող միջազգային կազմակերպություն Այսօր, 17:22 Միհրան Պողոսյանը հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու Փաշինյանի կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիքի տիրապետելու իրավական հիմքերը Այսօր, 17:05 Ներկայացել եմ, իմ համապատասխան տեղեկությունները տվել հանձնաժողովին. Սեյրան Օհանյանը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով Այսօր, 16:59 Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել. Սեյրան Օհանյան Այսօր, 16:55 Հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է. Աշոտյան Այսօր, 16:46 Տաջիկստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելլ Այսօր, 16:32 Հորդանանի և ՀՀ միջև քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է. Տարեկ Համուրի Այսօր, 16:15 Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները Այսօր, 16:02 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն Այսօր, 15:50 Մեր նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառվում, բայց մենք ոչ մի բանից չենք վախենում. Նարեկ Սամսոնյան Այսօր, 15:32 Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ Այսօր, 15:24 Լարիսա Ալավերդյանը միանում է ոստիկանությունից հանդիպում պահանջելու՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմանը Այսօր, 15:10 Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք Այսօր, 14:50 Ընդդիմադիրներին բերման ենթարկելու գործողությունները խարան են դառնալու իշխանության ճակատին. դա քաղաքական հետապնդում է. Լարիսա Ալավերդյան Այսօր, 14:35 Նավթի գներն աճում են Այսօր, 14:23 «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակվել են Վուդվորդի տան վրա (Տեսանյութ) Այսօր, 14:12 Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Այսօր, 14:03 Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Այսօր, 13:57 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 13 ուժային է զոհվել Այսօր, 13:49 Բուրկինա Ֆասոյում ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ Այսօր, 13:40 Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում. Քրիստինե Պողոսյանը դիմել է ՊԵԿ-ին Այսօր, 13:32 Պոմպեոն ենթադրում է, որ պաղեստինցիներն ի վերջո կաջակցեն «դարի գործարքին» Այսօր, 13:23 Երբեք անձնականը պետք է չխառնեն քաղաքականության հետ. Գագիկ Ծառուկյանը՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Վանեցյանի բանավեճի մասին Այսօր, 13:15 Բոլոր գործողոթյունները պետք է իրականացվեն իրավական հարթության վրա. Տոնոյան Այսօր, 13:03 Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է. «Այլընտրանք նախագծեր խումբ» Այսօր, 12:51 ԱՄՆ դեմոկրատ սենատորները «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են հղել Թրամփին Այսօր, 12:50 Facebook-ը տեղեկատվություն է հավաքում օգտատերերի գործողությունների մասին նաև սոցցանցից դուրս Այսօր, 12:42 Ցանկացած գործընթաց պետք է իրավական լինի. Իվետա Տոնոյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին Այսօր, 12:37 Օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, իսկ կառավարության ուշադրության կենտրոնում ճտիկով գրիչներն ու մարդկանց պատերին ծեփելու տեսարաններն են. Գևորգ Պետրոսյան Այսօր, 12:32 Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենը հերթական բողոքն է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ Այսօր, 12:28 ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչը քծնանքի մաս չի կազմում. Արման Աբովյան Այսօր, 12:26 Երեք անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, նրա ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու համար Այսօր, 12:14 Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:03 Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ. Գորգիսյան Այսօր, 12:00 Երեկ ակտիվիստները բերման ենթարկվեցին առանց հիմքերի՝ շոուի շրջանակում. ԼՀԿ պատգամավոր Այսօր, 11:57 Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին. Տարոն Սիմոնյան Այսօր, 11:55 Ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:48 Միանգամայն հնարավոր է, որ իմ թիմակիցների ազատության համար պայքարը վերաճի քաղաքական շարժման. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:43 Վաղը ոստիկանապետի ժ/պ-ին հարց կուղղենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. Լիլիթ Մակունց Այսօր, 11:39 Պարտադրանքի տարր չկա, դա բացառապես դատավորների իրավունքն է. Մակունց Այսօր, 11:33 Ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:26 Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար՝ փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում Այսօր, 11:21 Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը. Ռոբերտ Քոչարյան. Yerevan.Today Այսօր, 11:16 ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում. Մակունց Այսօր, 11:11 Կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկականական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը. Չալաբյան Այսօր, 11:03 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:55 Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ Այսօր, 10:45 Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ Այսօր, 10:36 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:27 Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի Այսօր, 10:15 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի Այսօր, 09:57 «Հրապարակ». Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է կանխատեսվում Այսօր, 09:54 «Փաստ». Տիգրան Սարգսյանը հնարավոր է առաջիկայում վերադառնա ՀՀ քաղաքական դաշտ՝ նոր ուժի տեսքով Այսօր, 09:48 «Հրապարակ». Պատահականություն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են Այսօր, 09:46 «Փաստ». Ամեն մի լայվ, ֆեյսբուքյան գրառում նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը Այսօր, 09:43 «Հրապարակ». Եթե որևիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, և կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 09:41 «Փաստ». Վարչապետը հրահանգել էր «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին Այսօր, 09:39 «Հրապարակ». Հնագետները ԱԺ հանձնաժողովին կներկայացնեն փաստեր, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վայր է Այսօր, 09:35 Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ զինծառայող է վիրավորվել Այսօր, 07:12 Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր, 00:42 Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 00:37 Հանրապետության նախագահի հետ 8-9 ամսից ավելի որևէ շփում չունեմ. ՍԴ նախագահ Այսօր, 00:27 Մի պահ մտածել եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված․ ՍԴ նախագահը՝ դատավորների վաղ կենսաթոշակի մասին Այսօր, 00:09 Իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում. ՍԴ նախագահ 28/01/2020 23:55 Ես ուղղակի ամաչում եմ, որ մեր երկրում նման իրավաբաններ կան. Հրայր Թովմասյան 28/01/2020 23:49 Նախարար էի, ԱԺ-ում պատգամավորներից մեկն ասաց՝ «փողկապդ լավն է», հանեցի իրեն նվիրեցի․ Հրայր Թովմասյան 28/01/2020 23:43 Միգուցե այդ պահին էմոցիոնալ էի, կքննարկեմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ. ՍԴ նախագահը՝ վարչապետի դեմ դատական հայցի մասին 28/01/2020 23:34 Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ասել, որ իջևանցու փեսա եմ. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան 28/01/2020 23:30 Վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունեմ, դրանք ինստիտուցիոնալ են. ՍԴ նախագահ 28/01/2020 23:27 Եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, դուք ինձ չեք հարգի, ոչ մեկ չի հարգի․ ՍԴ նախագահ 28/01/2020 23:18 Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը. «Վերնատուն» 28/01/2020 22:45 Սա թատրոն է, որի մաս չեմ ուզում կազմել. Արթուր Դանիելյան 28/01/2020 22:16 Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) 28/01/2020 22:07 Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) 28/01/2020 21:42 Սա բառի բուն իմաստով մեկ մարդու կողմից բեմադրվող գժի կինո ա․ Միհրան Հակոբյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին 28/01/2020 21:37 Քննադատական խոսքի դեմ արշավ է տարվում. Արսեն Բաբայան (Տեսանյութ) 28/01/2020 21:36 Իրավապահ մարմինների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ. Ամրամ Մակինյան 28/01/2020 21:08 Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին (Տեսանյութ) 28/01/2020 20:56 Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 28/01/2020 20:49 Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. Բաբայան 28/01/2020 20:27 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 28/01/2020 20:15 Մատուցվեց շոու, թե տեսեք՝ «ում ուզեմ՝ կարող եմ ասֆալտին ծեփեմ». Կոնստանտին Տեր-Նակալյան (Տեսանյութ) 28/01/2020 20:10 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ. Էդմոն Մարուքյան 28/01/2020 19:58 Ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը». Ավետիք Իշխանյան 28/01/2020 19:53 «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում. Նաիրա Զոհրաբյան 28/01/2020 19:50 Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինձ այսօր բերման են ենթարկել, հազիվ էին իրենց ծիծաղը զսպում. սա լուրջ չէ. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 28/01/2020 19:35 80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում. Մովսես Հակոբյան 28/01/2020 19:30 Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվում է դեպի Իդլիբի հարավ 28/01/2020 19:18 Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում հրադադարը և Սիրիայում բռնության դադարեցումը 28/01/2020 18:51 Մեզ իրական հեղափոխություն է պետք. Արսեն Բաբայան 28/01/2020 18:38 Մեզ բերման են ենթարկել, որովհետև կասկածում են, թե թմրամիջոց ենք ձեռք բերել, պահել կամ օգտագործել. Արթուր Դանիելյան 28/01/2020 18:24 Փարիզում սկսել են ցրել միգրանտների ապօրինի ճամբարը 28/01/2020 18:05 Ադրբեջանցի երգչի ձայնը չանցավ. Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան բեմում 28/01/2020 18:01 Նավթի համաշխարհային գները նվազում են 28/01/2020 17:41 Վարչապետը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ 28/01/2020 17:37 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով տասը մարդ է զոհվել 28/01/2020 17:26 Կասկածը չհաստատվելու դեպքում ոստիկանությունը պարտավոր է հրապարակավ ներողություն խնդրել. Տիգրան Աթանեսյան 28/01/2020 17:16 «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28/01/2020 17:06 Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Տեսանյութեր) 28/01/2020 17:01 Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել