15/01/2020 13:29
Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականին:
2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:
Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:
Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքնում պարզ մաթեմատիկանա հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին խոսելիս անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:
Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է, իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել:
2019թ. |
Մլրդ դրամ |
Մլրդ դրամ |
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ |
1, 401.9 |
1, 465.1 (տարեկան ճշտված պլան) |
ՓԱՍՏԱՑԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
1, 464.3 |
1, 464.3 |
ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ (ԲԱՑԱՐՁԱԿ) |
62.4 |
Զրոյական (-800 հազար) |